Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ստյոպա Սաֆարյանը «սիրաշահում» ԲՀԿ-ին. «Լեզվակռիվ պետք չէ»

Հուլիս 24,2012 14:38

Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողները «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում պարոն Սաֆարյանի սիրաշահումը ԲՀԿ-ին: Նա պատասխանեց. «Ցանկանում եմ, որ անպտուղ լեզվակռիվները դադարեցվեն: Կար ժամանակ ՀԱԿ-«Ժառանգություն» այդ գզվռտոցը ընդամենը թուլացրեց ընդդիմությանը, դրանից ոչ ոք ոչինչ չշահեց: Եթե քաղաքական գործիչը հասկանում է, որ դրանք անպտուղ գործընթացներ են, ապա դա անիմաստ է շարունակել: Ուզում եմ, որ իմ խոսքերը ճիշտ հասկացվեն»:

Մեր դիտարկմանը՝ ՀԱԿ- «Ժառանգություն» գզվռտոցի հետ կապված հասկանալի է Ձեր մտավախությունը՝ չէիք ուզում ընդդիմությունը թուլանար, իսկ ԲՀԿ-ի հետ կապված ամեն դեպքում չհասկացվեց, թե ինչո՞ւ չեք ուզում շարունակվի այս վեճը, չէ՞ որ ասում են՝ կռվի ընթացքում ճշմարտությունն է ի հայտ գալիս՝ նա պատասխանեց. «Եթե դա լեզվակռիվ է եղել՝ շատ հաճախ անձնական վիրավորանքներով համեմված, ուրեմն թողնենք այդ լեզվակռիվը: 10 տարի շարունակ պիտի հիշեցնե՞նք, որ ԲՀԿ պատգամավորները գնացել էին արձակուրդ կամ թե ինչու տապալվեց արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Դա է ճշմարտությունը, դրանից ավելին կարելի է  պարզել վիրավորանքների ու նոր հայհոյանքների չափաքանակ, որը լուրջ չէ»:

Հարցին, թե ԲՀԿ-ին համարո՞ւմ եք ընդդիմություն՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ինքը իրեն չի համարում ընդդիմություն, մենք ո՞նց կարող ենք համարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031