Օրերս Ումա Տուրմանը զբոսանքի է հանել իր նորածին աղջկան, շրջելով Նյու Յորքի փողոցներով, նա հանրությանն է ներկայացրել աստղային զավակին: Հոլիվուդյան աստղն այնուհետեւ այցելել է իր սիրելի «Press and Blend» սրճարանը, որտեղ նաեւ լուսանկարվել է երկրպագուների հետ:
Նշենք, որ Ումա Տուրմանի երրորդ երեխայի հայրը շվեդ մեծահարուստ Արպադա Բուսսոն է, որը, սակայն, զբոսանքի ժամանակ նրանց հետ չի եղել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ