Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայր մերը» հայերեն բառերով, բուլղարերեն տառերով «շրջում» է Բուլղարիայում

Հուլիս 24,2012 14:03

2011 թ. նոյեմբերի 4-ին «Առավոտի» «Փոքրաթիվ, բայց ազդեցիկ համայնք» հրապարակման մեջ տեղեկացրել էինք hինավուրց Շումեն բերդաքաղաքի (Բուլղարիա) մասին, որտեղ թեեւ ընդամենը 250-300 հայ է ապրում, սակայն տեղի հայկական փոքրաթիվ համայնքը բավականին ակտիվ է: Չնայած մեծ թուրքական համայնքին եւ ուժեղ լոբբիին, քաղաքապետարանի մակարդակով Հայոց ցեղասպանությունն այստեղ ճանաչվել է: Շումենի հայկական համայնքի ղեկավարը Գրիգոր Փանոսյանն է: Նա մեզ պատմել էր, որ երբ 4 տարի առաջ քաղաքապետարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ընդամենը մեկ ձայն էր պակասում: Այդ մեկ ձայնը ստանալու համար հայերը դիմել էին քաղաքային խորհրդի այն անդամին, ում կինը հայուհի է ու «սպառնացել». «Ընտրիր՝ կամ կինդ, կամ կուսակցությունդ»: Քաղաքապետարանի ներկայացուցիչը, բնականաբար, հանուն սիրո՝ քվեարկել էր ցեղասպանության ճանաչման օգտին:

Այսօր պարոն Փանոսյանը aravot.am-ին տեղեկացրեց, որ ստեղծել են arminbg.org կայք, որտեղ բուլղարահայ համայնքը կարող է ծանոթանալ ինչպես իրենց ներքին կյանքի, այլեւ Հայաստանի ու աշխարհի մասին պատմող թարմ նորություններին:

Գրիգոր Փանոսյանն ասում է, քանի որ մեծ է ուծացման վտանգը, ամեն փոքրիկ առիթ եւ հնարավորություն օգտագործում են երիտասարդներին հայեցի դաստիարակելու եւ արմատները չմոռանալու համար: Օրինակ՝ օրերս պատվիրել են «Հայր մերը»՝ հայերեն բառերով, բուլղարերեն տառերով, ինչպես նաեւ հայոց այբուբենը՝ մագնիսների վրա, որոնք կարելի է ամրացնել սառնարաններին համ համակարգիչներին:

Շումենի հայկական համայնքի ղեկավարը կարծում է, որ թեեւ  այս հնարքը կարող է պարզունակ թվալ, բայց մյուս կողմից՝ այն միջոց է, որ մայրենիով աղոթքն ու այբուբենը անընդհատ երիտասարդների աչքի առաջ լինեն: Փանոսյանի ասելով՝ «Հայր մերը» հայերեն բառերով, բուլղարերեն տառերով  բաժանվել է ողջ Բուլղարիայով մեկ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031