Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան «Հայաստանը պետք է պատրաստ լինի սիրիահայերին ընդունել»:

Հուլիս 24,2012 13:56

 

Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Սիրիայի զարգացումները իրականության մեջ կանխատեսելի էին: Սիրիայի ստատուս քվոն քաղաքական եւ ռեգիոնալ բալանսի առումով այնքան խախտված է, որ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ այդ երկրում ռեժիմի փոփոխությունն անխուսափելի է. «Սիրիայի խնդիրը մասամբ պայմանավորված է նաեւ Իրանի հարցով, զարգացումների հաջորդ հանգրվանը, 100 տոկոսով կարելի է ասել՝ Իրանն է: Մոտենում է այն տեսական ժամկետը, որի վերաբերյալ կանխատեսումներ արվել էին դեռեւս 2000-ականների կեսերին, ըստ էության, եթե միջուկային ծրագրերի փորձարկումները շարունակվեն, ապա այդ ոլորտի վերլուծաբանները կանխատեսել էին, որ Իրանը կարող է արդեն 2013-14-ին համարվել միջուկային տերություն, ունենա միջուկային զենք: Հետեւաբար այդ ժամկետը դեպի իրեն է քաշում գործընթացները: Որքան մենք մոտենանք այդ կանխատեսման հնարավոր ժամկետին, այնքան ավելի արագացված են լինելու գործընթացները՝ տարածաշրջանում: Առաջիկայում կարեւոր են լինելու այս տարածաշրջանի եվրոպականացման հացերը: Հայաստանը որպես ցամաքային շրջափակման մեջ գտնվող պետություն, որ կախման մեջ է թե Ռուսաստանից, թե Եվրոպայից, կանգնելու է բավականին դժվարին վիճակների առջեւ»: Պարոն Սափարյանը նաեւ նշեց, որ քաղաքական էլիտան այս ամենի մասին քիչ է խոսում, տարածաշրջանային զարգացումների մասին որեւէ քաղաքական ուժ չի խոսում, մինչդեռ դա չափազանց լուրջ խնդիր է Հայաստանի համար:

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ շարունակում  է դժգոհ մնալ այս հարցում մեր կառավարության քաղաքականությունից. «Ես չեմ կարող նեղանալ միջազգային կառույցներից, եթե խնդիրը հայկական կառավարության քաղաքականության մեջ է: Մի մեղադրեք այն եվրոպացիներին, ովքեր տեղյակ չեն խնդրից: Այսպիսի քաղաքականության պայմաններում նման հետեւանքները միանգամայն սպասելի էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031