«Առավոտի» հարցին՝ նախագահական ընտրություններում որտե՞ղ է տեսնում ՀԱԿ-ի տեղն ու դերը, քանի որ ակնհայտ է, որ Կոնգրեսն այլեւս էական դերակատարում չի կարող ստանձնել, ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն արձագանքեց. «Կապրենք՝ կտեսնենք: Ներկայիս վիճակով շատ դժվար է ասել՝ ինչ զարգացումներ կլինեն: Համենայնդեպս, այն կուրսը, որն ընտրված է, ես ի սկզբանե գնահատել եմ սխալ, եւ այդ սխալ կուրսը չի կարող բերել ճիշտ թեկնածուի»:
«Առավոտ» օրաթերթ