Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով 6 կալանավորվածներն այսօր հնարավոր է տեղափոխվեն ռեստորան՝ քննչական փորձարարությանը մասնակցելու (ֆոտոշարք)

Հուլիս 24,2012 13:30

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակով Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն բերեցին «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր անդամներին՝ 6 հոգու:
Ըստ ֆոտոլրագրողի, հնարավոր է՝ այսօր նրանց տեղափոխեն «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ քննչական փորձարարություն կատարելու համար: Այսինքն, կալանավորվածները քննիչներին պետք է պատմեն և մատնացույց անեն, թե դեպքի օրը և ժամին «Հարսնաքարում» ով, որտեղ և ինչ գործողություններ է կատարել:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, Հարսնաքար» ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
Հունիսի 21-ին Ոստիկանությունը միջադեպի կապակցությամբ ձերբակալել էր 7 հոգու՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, մատուցող Դավիթ Ադամյանին, Նորայր Հայրապետյանին և ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանին: Վերջինս 4 օր անց՝ հունիսի 25-ին ազատ արձակվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով: Նա ճանաչման էր ներկայացվել տուժողին, և վերջինս նրան չէր ճանաչել:

Մինչ այդ՝ հունիսի 22-ին ձերբակալվածներից 4-ի, իսկ ավելի ուշ ևս 2-ի նկատմամբ կիրառվել էր երկամսյա կալանքը՝ որպես խափանման միջոց:
Այսպիսով, այս գործով կալանավորվածները 6-ն են, որոնք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031