Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. Ջհանգիրյան. «Չուգասզյանը փաստաբան չի, դրա համար էլ նման «խելոք» բաներ է ասում»

Հուլիս 24,2012 13:08

Ի՞նչ սկզբունքով եւ ի՞նչ տրամաբանությամբ են մշակվել հարցերը, որոնք երեկ հրապարակվեցին ԱԺ երեք ընդդիմադիր` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների կողմից` «Հարսնաքարի» գործով: Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ այդ հարցերով հեղինակները փորձել են պարզել` ապահովվո՞ւմ է քննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը եւ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն` ապագայում նման երեւույթները կանխելու համար:

Aravot.am-ը փորձեց հասկանալ` հարցաշարում ընդգրկված որոշ հարցեր, ասենք` «ծեծի ժամանակ հայհոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ առարկաներ և/կամ գործիքներ են օգտագործվել» եւ նմանատիպ այլ հարցերը ի՞նչ են տալու բուն գործին, պարոն Ջհանգիրյանն ասաց` «Մեկ-երկու բան բացահայտենք, ամբողջ խոհանոցը կբացահայտվի»:

Իսկ «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հնչեցրած այն մտավախություններն, որ մինչ օրս փաստաբաններին չեն թույլատրում ծանոթանալ գործի նյութերին, Գագիկ Ջհանգիրյանը հակադարձեց. «Փաստաբանն իրավունք չունի նախաքննության ընթացքին ծանոթանալ, Չուգասզյանը փաստաբան չի, դրա համար էլ նման «խելոք» բաներ է ասում»: Ինչ մնում է տուժողի իրավահաջորդ ճանաչելու խնդրին, Ջհանգիրյանը նկատեց. «Դա չեն կարող չանել, անպայման կանեն»:

Նկատենք, որ տուժողի փաստաբանները միայն մեկ շաբաթ առաջ են դիմել ընտանիքի անդամներին իրավահաջորդ ճանաչելու համար: Չուգասզյանը, սակայն, ասում է. «Իրենք, որ պաշտոնական ասում են` մեզ չեն դիմել, Հայաստանում ընդունված կարգով, միշտ քննիչներն իրենք են մոտենում: Դա ընդունված կարգ է, անգամ շատ ծանր դեպքերում քննիչները դիմում են»: Ըստ Չուգասզյանի, դա մեկ անգամ եվս խոսում է այն մասին, որ իշխանական շրջանակները հակված են ծածկադմփոցով գործն ավարտել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031