ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Հայաստան կատարած իր այցի ընթացքում այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպեց ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների, առաջատար գիտնականների հետ: Իր համոզմամբ, ռուս եւ հայ գիտնականները աշխատել են իրար հետ եւ նրանց դերը, գիտության մեջ մեծ է:
«Ձեր գիտնականները հայտնի են աշխարհով մեկ»,- նշեց Նարիշկինը:
Հանդիպման ընթացքում նա խոսեց ոչ միայն գիտության ոլորտում համագործակցության, այլ նաեւ տնտեսության, միգրացիայի, կրթության մասին, Պետդումայի նախագահը նաեւ գնահատեց Հայ-Ռուսական հարաբերությունները. «Երկու երկրների հարյուրամյա ընկերությունը ձեւափոխվում է արդեն եղբայրական հարաբերությունների: Դրա մեջ իրենց դերն են կատարել ազդեցիկ դեմքերը: Չկա մի հարց, որ մենք եւ դուք ունենանք փոխհամաձայնություն: Դա բնական է: Մեր երկրները համագործակցում են ոչ միայն գիտության, այլ նաեւ կրթության եւ այլ ոլորտներում»:
Նա նաեւ կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ ասում է` իրենց նպատական է խնդրի խաղաղ լուծումը. «Հուսով եմ, որ ապագայում կլինեն հանդիպումներ, որոնք կունենան դրական արդյունքներ: Ռուսաստանը ամեն ինչ կանի դրա համար»:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը Ռուսաստանի կողմից նկատում է հայաստանյան գիտությանը աջակցում եւ ասում է. «Հայաստանը համաձայն է համագործակցել ռուս գիտնականների հետ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ