Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ փոխնախագահ. Կոալիցիոն համաձայնագիրն առ այսօր ուժի մեջ է

Հուլիս 24,2012 12:50

Հատված «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ հարցազրույցից:

– «Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորումը ի՞նչ փուլում է: 
-Ներկուսակցական բարեփոխումները դեռ ընթացքի մեջ են: Առաջիկայում այս գործընթացը կավարտվի, եւ արդյունքները կամփոփենք: Մենք մի քանի խնդիրներ ենք լուծում: Ե՛վ կուսակցությանը անդամագրվելու գործընթացն ենք ավելի խիստ կանոնակարգում, ե՛ւ տարածքային սկզբնական մարմինները ձեւավորելու մեխանիզմն ենք հստակեցնում, եւ կուսակցական շարքերը մշտապես ֆիլտրելու հրամայական անհրաժեշտությունն ենք հաշվի առնում:
-Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին կոալիցիոն հայտարարագրի դրույթից ստորագրածներից ոչ մեկը չի հրաժարվել: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն հիմա էլ միասնական դիրքորոշում ունեն այս հարցում:
-Իրոք, երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն, ստորագրել են կոալիցիոն այդ համաձայնագիրը, եւ այն առ այսօր ուժի մեջ է:
ՕԵԿ-ը հավատարիմ է մնում իր որոշումներին: ԲՀԿ-ն ինքը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: Սեպտեմբերին քաղաքական կյանքը կակտիվանա, եւ բոլոր քաղաքական ուժերը, այսպես թե այնպես, կհստակեցնեն իրենց կեցվածքը, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031