Հատված Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:
– Ընդդիմությունը, Ձեր կարծիքով, կունենա՞ միասնական թեկնածու:
– Ընդդիմությունը Հայաստանում բազմաշերտ է, թեպետ արդեն չկա արտախորհրդարանական ընդդիմություն։ Մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարություններում հստակություն չկա, դեռ չի երեւում՝ մե՞կ թեկնածու կլինի, յուրաքանչյուրն ի՞ր թեկնածուն կունենա։ Թե՛ գաղափարական, թե՛ տարատեսակ հավակնությունների դաշտում մենք ականատես ենք տարաձայնությունների մեծ ու փոքր հարցերում։ Ես կարծում եմ, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինք չի լինի, քիչ հավանական է ՀՅԴ-ՀԱԿ դաշինքը նախագահական ընտրություններում։
– Խորհրդարանում ընդդիմադիրները կարո՞ղ են առանձին հարցերի շուրջ համագործակցել։
Կարդացեք նաև
– Իհարկե, արդեն եղել են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց ընդդիմությունը կողմ է քվեարկել։ Նշանակում է՝ իշխանությունը գործում է պարզ ու հրապարակային։ Սեպտեմբերից սկսվող նստաշրջանով խորհրդարանը կդառնա այն քաղաքական թատերաբեմը, որտեղ կձեւավորվեն եւ կգեներացվեն առողջ գաղափարներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»