Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Տիգրան Նաղդալյանի սպանության հետ ես որևէ կապ չունեմ»

Հուլիս 24,2012 12:19

Հատվածներ Արմեն Զ. Սարգսյանի հարցազրույցից:

– Հնարավո՞ր է՝ ինչոր պահից Դուք Էլ մտնեք քաղաքականություն։

– Ո՛չ, հնարավոր չէ։ Չնայած ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք, այդուհանդերձ, բացառում եմ։ Միշտ եղել եմ ոչ թե քաղաքականության մեջ, այլ կողքին, եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ 96-ին, Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը։

– Սերժ Սարգսյանի մասին բան չասացիր։ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ կալանավորված էիր, որ մասնակցեիր, ո՞ւմ կընտրեիր։

– Եթե մասնակցեի՞… կընտրեի Սերժ Սարգսյանին:

– Ո՞չ ՏերՊետրոսյանին։

– Կլինեի Սերժ Սարգսյանի կողքին։

– Վազգենն «ադաբրյամս» կտա՞ր։

– Անշուշտ։ Եթե դիտեք իր վերջին հարցազրույցը (Յութուբում կա)՝ կհասկանաք՝ ինչու։ Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները միշտ էլ եղել են ջերմ, մտերիմ, ճիշտ բնորոշմամբ՝ ընտանեկան-եղբայրական։

– Արմեն, ասում են՝ Սերժ Սարգսյանն անտարբեր չի եղել քո ճակատագրի նկատմամբ։

– Ի՞նչ ասել է «անտարբեր չի եղել»։ Սերժ Սարգսյանը եղել է մեր ընտանիքի բարեկամը՝ թե Վազգենի կենդանության օրերին, թե՛ հետո, եւ ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում այն զարմանքը, որ կա այլոց մեջ այս առնչությամբ։ Կապը ծնողներիս հետ նա պահել է միշտ. անգամ, երբ մայրս հանգստանում էր Դիլիջանում, այցելում էր նրան, Ղարաբաղ գնալիս մտնում էր Վազգենի թանգարան։ Ասեմ շատ կարճ, այո, անտարբեր չի եղել նա մեր ընտանիքի նկատմամբ ե՛ւ Վազգենի ժամանակ, ե՛ւ հետո, նրա համար Վազգենը միշտ կենդանի է եղել, իսկ այդ մոտեցումն ինձ համար ամենակարեւորն է աշխարհում, վեր ամեն ինչից։

– Մի շատ «ինտիմ» հարց (կարող եք պատասխանել, կարող եք՝ ոչ). Անդրանիկ Մարգարյանը մի զրույցում տարօրինակ մի բան ասաց ժպիտով, քեզնից իրենք Վազգենի հոտն են առնում։ Անդրանիկ Մարգարյանի պարագայում դա ահագին հասկանալի է, բայց սառը աչքերով Սերժ Սարգսյանի պարագայո՜ւմ՝ դե, կներեք, էլի։

– (Ծիծաղում է)… Գիտե՞ս, մի անգամ Վազգենի ծննդյան օրվա կապակցությամբ ինձ թույլ էին տվել երկու օրով գալ տուն, մեկ էլ զանգեց Անդրանիկ Մարգարյանը, ինձ ուղեկցեցին, գնացի, երկուսով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար Սարգսյանը, Վազգենի ծննդյան առիթով, մի մեծ սեղանի շուրջը նստած, ինձ էին սպասում, մոտեցա, ողջագուրվեցինք, իրենք՝ հա՛… ոնց որ Վազգենին էին որոնում իմ մեջ։

– Վերադառնանք քաղաքականությանը, որքան էլ պնդես, որ «չկաս» քաղաքականության մեջ, այս ընտրությունների ժամանակ դու դիմավորեցիր Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին։ «Ի՞նչ հաշիվ Էր»։

– Պատրաստված ու նպատակային դիմավորել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Գագիկ Ծառուկյանը եկել էր իմ եղբոր թանգարան, նա իմ ընկերն է, նրան նույնպես դիմավորեցի։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, մի մոռացեք, «եկել» էր

իմ եղբայր Արամը, Լ. Տեր-Պետրոսյանին ես չեմ հանդիպել, ունկնդրել եմ միայն Արամի միտինգային ելույթը։ Ընդամենն այսքանը: Քաղաքական աստառներ, ենթատեքստեր ու եսիմ էլի ինչեր փնտրել այդ ամենում, անհեթեթ է։

– Արմեն, բոլոր դեպքերում քո կյանքում մի էջ կա, որը տարընթերցումների տեղիք է տալիս. ա՛յ, հիմա ես նայում եմ քեզ, ու դու՝ բաց նյարդերով, հետն էլ ահավոր անկեղծ՝ մեր օրերի համար, շատ զարմանում ու մտածում եմ՝ էդ հիշողության հետ ո՞նց ես ապրում։

– Հասկանում եմ՝ ինչ նկատի ունես։ Ասեմ վերջին անգամ. Տիգրան Նաղդալյանի սպանության հետ ես որևէ կապ չունեմ։ Ու չէի էլ կարող ունենալ։ Ցավոք, չուզեցին խորանալ, նաեւ հասկանալ, թե, ի վերջո, ում էր ձեռնտու այդ ամենը. ո՛չ իր հարազատները, ո՛չ իրավապահները չցանկացան դա պարզել։ Ես իմ ասելիքն ասել եմ դատարանում, որտեղ իմ շարադրած 111 հարցերն այդպես էլ մնացին անպատասխան։ Այսքանը։

– Բոլոր դեպքերում, Արմեն, փոխվե՞լ է ինչոր բան քո կյանքում, մեր կյանքում։

– Այո, բավականին շատ բան։ Ես այս պահին խոսում եմ որպես անձ ու նկատի ունեմ իմ շրջապատը, մեր շրջանը, մեր գյուղը։ Ես լավատես եմ, որովհետեւ տեսնում եմ, որ երկրի նախագահը շատ է ուզում ինչ-որ բան փոխել։ Այսօր շատերն են ասում՝ ընտրություններն արդար չէին, էս էին-էն էին։ Կան բաներ, որ գուցե եւ՝ այո, այն չեն, բայց այս ընտրությունները սրանից առաջ եղած՝ նախորդ ընտրությունների նման չէին, չկային լցոնումներ, ծեծ-քաշքշոցի… Երկրորդում եմ ու գիտեմ, որ այսօրվա նախագահն իսկապես ուզում է երկիրը ոտքի հանել, նաեւ վստահ եմ, որ հաջորդ ընտրություններից հետո ավելի լավ է լինելու, շատ բան է փոխվելու, ու այդ փոփոխությունները տեսանելի են լինելու արդեն շատերին։

Սպասվող նախագահական ընտրություններից հետո վստահ եմ՝ Սերժ Սարգսյանի ձեռքերը կապող բան չի լինելու, կաշկանդող օղակներ չեն լինելու, եւ նա կարողանալու է ավելի մեծ գործ անել՝ հանուն էս երկրի, հանուն էս ժողովրդի, որովհետեւ էս երկիրն իրենը, Վազգենինը, մեր բոլորինն է։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031