Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «ԲՀԿ-ն իշխանության հետ հավասար մրցակցության պայմաններում այդ ընդդիմությունների հերն անիծեց»

Հուլիս 24,2012 12:11

Հատված «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից:

-Նկատելի է, որ շատ ավելի մեղմ եք արտահայտվում իշխանությունների հասցեին, քան խորհրդարանական ընտրություններից առաջ։ 
-Մենք հիմնականում հակադարձողի դերում ենք՝ պատասխանում ենք նրանց, ովքեր հարձակումներ են գործում մեզ վրա։ Իշխանության եւ ԲՀԿ-ի տարբերությունը գիտե՞ք որն է. իշխանությունը չի թաքցնում՝ ասում է, այո՛, պետք է վերարտադրվեմ՝ դրա համար անիմաստ ինչ-որ միասնական շտաբ չի ձեւավորում, սեթեւեթանքներ չի անում։
«Բարգավաճը» իշխանության հետ հավասար մրցակցության պայմաններում այդ ընդդիմությունների հերն անիծեց՝ օրը ցերեկով կաշառելով ընտրողներին, խախտելով օրենքը, եւ այդքանից հետո փորձում է ներկայանալ որպես արդարության ջատագով, որը պայքարում է արդար ընտրությունների համար։
Պետրոս Մակեյանը, որ, եթե չեմ սխալվում, Արթիկում էր առաջադրված մեծամասնականով, երեք օր շարունակ իրեն «պատռում» էր, թե՝ միասնական շտաբի մասնակից քաղաքական ուժերից մեկի թեկնածուն խայտառակությամբ է զբաղված՝ ընտրակաշառք է բաժանում։ Այսինքն՝ ԲՀԿ-ն ամեն ինչից օգտվում էր, եւ այդ միասնական շտաբ կոչվածը ասում էր՝ մենք պայքարում ենք արդար ընտրությունների համար։
-Ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում՝ նկատի ունենալով, մասնավորապես, «Ժառանգության» ոչ «միանշանակ» հարաբերությունները ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ եռյակի հետ։ 
-Լավ կլինի, որ միասնական թեկնածուն ընտրվի մի քանի թեկնածուներից, որոնք ուզում են մասնակցել նախագահական ընտրություններին։ Բայց տարօրինակն այն է, որ միայն «Ժառանգությունն» է բարձրաձայնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է իր թեկնածուն։
Մի առիթով ասել եմ՝ երբեք քաղաքական գործընթացները մեր երկրում այնքան կուլիսային չեն եղել, ինչպես հիմա։ Մենք ասում ենք՝ եթե ազնիվ եք, կուլիսների հետեւում խաղեր չեք տալիս, մենք մեր կողմից առաջարկում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, դուք էլ ասեք ձեր թեկնածուների անունները, քննարկենք՝ այդ 4-ից, 6-ից կամ 16-ից ով է ավելի ընդունելի բոլոր ընդդիմադիր ուժերի, հասարակության համար։ Ծպտուն չեն հանում։
Այս պարագայում կարող եմ, չէ՞, ենթադրել, որ ընդամենը էմոցիաներ գողանալու համար են խոսում միասնական թեկնածուի մասին. իբր հանուն ընդհանուր գործի պատրաստ են վեր կանգնել կուսակցական շահերից։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031