Լրահոս
Օրվա լրահոսը

Զաուր Դարղալի. «Այն ժամանակ ես սկսեցի հասկանալ, որ ես թուրք եմ»

Հուլիս 24,2012 11:51

Հուլիսի 21-ին Մառնեուլիի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ որպես փորձագետ հանդես եկած Մառնեուլիի ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչ Զաուր Դարղալին ասաց, որ Մառնեուլի քաղաքում իր հարեւանների մեջ հայեր կան, հայ հարեւանների հետ երբեւէ խնդիրներ չեն առաջացել, նույնիսկ ղարաբաղյան հակամարտության տարիներին, տարբեր տոներին իրենք հարեւաններով նվերներ են փոխանակել եւ հավելեց.

– Մեր հայ հարեւանը`ձյաձյա Լյովան իր ավտոտնակը տեղափոխել էր իրեն պատկանող տարածքի մի տեղից մի այլ տեղ, որն ավելի մոտ է մեր տան դռներին: Տատս այդ առթիվ զայրացած ասաց. «Նրանց Ղարաբաղը քիչ է, մեր դռների առաջն են որոշել օկուպացնել»: Երբ փոքր էի, մի անգամ հանգստանում էինք Թեթրիծղարոյում, մի հայ տղայի եւ նրա քրոջ հետ բարեկամացանք, նրանք ինձ իրենց տուն հրավիրեցին, այնտեղ իրենց մայրը ինչ-որ բան էր ագրեսիվ ասում, ես լսեցի` «այդ թուրքերը»: Ինչ-որ տեղ վատ զգացի, սակայն այն ժամանակ ես սկսեցի հասկանալ, որ ես թուրք եմ: Այս պատմությունները վկայում են, որ դեռեւս ստերոտիպային պահեր կան, սակայն հայ եւ ադրբեջանցիների համագործակցության լավ պատմություններ կան:

Զաուր Դարղալին որպես հայերի եւ ադրբեջանցիների համագործակցության լավ օրինակ նշեց Խոժոռնի գյուղը, որտեղ ապրում են հայեր եւ ադրբեջանցիներ,նրանք նույն դպրոցն են հաճախում: Զ. Դարղալին ասաց, որ տնտեսական կապերը նպաստում են հայերի եւ ադրբեջանցիների համագործակցությանը` հիշեցնելով Սադախլոյի շուկայի օրինակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031