Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Արցախը եւս մեկ անգամ ապացուցեց միջազգային հանրությանը, որ կարող է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել»

Հուլիս 24,2012 11:45

 

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս ԼՂՀ նախագահի ընտրություններն անցան առանց էական խախտումների, թե՞ պարզապես մեր «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համար» բոլորը միաբերան հայտարարեցին, որ Արցախը ժողովրդավար երկիր է։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքս երկրում չեմ եղել, հեռվից եմ հետեւել ընտրությունների ընթացքին; Ծանոթ եմ միայն ընդդիմադիր թեկնածուի հայտարարությանը եւ կարծում եմ, որ անցել են իսկապես նորմալ պայմաններում։

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, ես արդար, թափանցիկ բառերը, ընտրությունների հետ կապված, դժվարությամբ եմ օգտագործում։ Ուղղակի սա այն դեպքն է, երբ մեր պատվիրակությունը, որի կազմի մեջ կային նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային դիտորդական խումբը, արձանագրեց, որ ԼՂՀ-ի ընտրություններն անցան շատ կազմակերպված, գրագետ ու արդար։ Եթե ընտրություններն անցած լինեին խախտումներով, ապա հնարավոր չէր լինի այդ ամենը կոծկել։

Կարինե ԱՃԵՄՅԱՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ընտրություններին դիտորդի կարգավիճակով չեմ մասնակցել, բայց որեւէ հիմք չունեմ չհավատալու խորհրդարանից մեկնած մեր պատվիրակությանը եւ, ընդհանրապես, միջազգային դիտորդների, կազմակերպությունների այն պնդմանը որ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան։ Ես այդ արդյունքն եմ համարում կարեւոր կռվան Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի համար։ Արցախը եւս մեկ անգամ ապացուցեց միջազգային հանրությանը, որ կարող է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, այնպիսի ընտրություններ, որ անգամ ունակ չեն անցկացնելու տարածաշրջանի այլ երկրներ։ Վիճակագրական տվյալներով՝ Ադրբեջանը համարվում է ոչ ազատ երկիր, եւ սա կարեւոր կռվան պետք է լինի մեզ համար՝ ասելու, թե այդ ինչպես է, որ Ղարաբաղը պետք է միանա մի երկրի, որն ամեն տարի համարվում է ոչ ազատ։ Մենք՝ միջազգային պատվիրակության պատգամավորներս, պետք է այս փաստը որպես մեծ ազդակ, ներկայացնենք միջազգային հարթակներում։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031