Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանն աշխարհին օլիմպիական համերաշխության դասե՞ր է տալիս

Հուլիս 24,2012 11:29

 Երեկ Լոնդոնում Իրանի ԱՕԿ գլխավոր քարտուղար Բահրամ Աֆշարզադեն հայտարարել է, թե այս օլիմպիական խաղրում իրանցի օլիմպիականները չեն հրաժարվի իսրայելցիների հետ պայքարելուց, ինչպես պատահել է Աթենքում եւ Պեկինում: Այս մասին տեղեկացնում են երկու երկրների ԶԼՄ-ները եւ «Associated Press» գործակալությունը: Այսպես, Իրանը հաստատել է Խաղերի ժամանակ թշնամության եւ պատերազմների մասին մոռանալու իր պատրաստակամությունը:
Աֆշարզադեն հայտարարել է նաեւ, որ եթե ՄՕԿ-ը որոշեր մեկ րոպե լռությամբ հարգել Մյունխենի օլիմպիական խաղերում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակը, Իրանը կմիանար համընդհանուր սգին:
Չնայած այն բանին, որ Իրանն Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, Աֆշարզադեն իր հիացմունքն է արտահայտել Խաղերի նախապատրաստության ընթացքում բրիտանացիների կատարած աշխատանքից:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031