Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ կստանձնի սեպտեմբերի 7-ին

Հուլիս 24,2012 11:17

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդյունքում այդ պաշտոնում վերընտրված Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

ԼՂՀ սահմանադրության համաձայն, լիազորությունների 5 տարի ժամկետով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Բ.Սահակյանը նախորդ անգամ ԼՂՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2007թ.-ի սեպտեմբերի 7-ին:

Սահմանադրությամբ ամրագրված է նաև, որ ԼՂՀ նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:

ԱԺ 2007թ.-ի հատուկ նիստում Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին XVII դարի Արցախյան Ավետարանի և ԼՂՀ Սահմանադրության բնօրինակի վրա:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031