Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տրամաբանությամբ են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կազմել «Հարսնաքար»-ի վերաբերյալ հարցաշարը

Հուլիս 24,2012 11:14

«Այլ խնդիր է, թե ինչքանով են արդյունավետ ճնշումները, բոլոր դեպքերում, ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կան այդ առիթով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հարսնաքար»-ի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների երեկ հրապարակած հարցաշարին՝ ասաց «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը:

Հարցաշարի բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անրադառնալ, քանի որ իր կարծիքով՝ ավելի կարեւոր երկու խնդիր կա որոնց վրա պետք է սեւեռել ողջ ուշադրությունը: Այն, որ փաստաբաններին դեռեւս չի թույլատրվում նախաքննության ընթացքին ծանոթանալ եւ, որ մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: «Արդեն մեկ ամսից ավել է անցել եւ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ինչո՞ւ մինչեւ այժմ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Այդ ի՞նչ վերաբերմունք է սպայի հարազատների նկատմամբ: Փաստաբաններին հնարավորություն չի տրվում գործի մանրամասներին ծանոթանալ, որպեսզի հնարավորություն ստանան ավելի ճիշտ հարցադրումներ անել»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց` հենց այդ համատեքստում առավել ճիշտ չէ՞ր լինի խորհրդարանական խմբակցությունների հետ ավելի համակարգված աշխատելը եւ թեկուզ հրապարակված հարցաշարում ընդգրկել փաստաբանների եւ տուժողի իրավահաջորդ ճանաչելու հետ կապված հարցերը: Պարոն Չուգասզյանը նկատեց, որ համագործակցություն կա, քանի որ շարժման անդամներ են նաեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ամեն դեպքում, դժվարացավ պատասխանել, թե ի՞նչ սկզբունքով եւ տրամաբանությամբ են կազմվել հարցերը եւ հարցաշարը. «Խորհրդարանական աշխատանքը` խորհրդարանական աշխատանք է, մերը` հասարակական: Մենք կարող ենք խոսել մեր շարժման անունից եւ ես լիազորված չեմ պատասխանել խորհրդարանական խմբակցությունների անունից: Ես չգիտեմ իրենց տրամաբանությունն ինչպես է եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031