Հուլիսի 23-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան–Հաղարծին վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 61 ՕՏ 624 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1968 թ. ծնված Արթուր Մխիթարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս, զոհեր և տուժածներ չկան:
Կարդացեք նաև
ԱԻՆ