Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ինֆորմատոր չէ

Հուլիս 24,2012 11:03

Փորձեցինք պարզել, թե մյուս կուսակցությունները թեկնածուներ ունենալո՞ւ են Գյումրիում։ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կուսակցության ներսում, ինչպես նաեւ տեղական կառույցում քննարկում ենք հարցը, բայց դեռ վերջնական որոշում չկա, երբ որ ունենանք, կհրապարակենք՝ կիմանաք»։

Եթե «Ժառանգությունում» այս հարցի քննարկումը գոնե սկսվել է, ապա ԲՀԿ-ի ռազմավարական դաշնակիցներ ՀՅԴ-ում եւ Հայ ազգային կոնգրեսում այն չի էլ քննարկվում։ Ամեն դեպքում, ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը մեզ այդպես ասաց։ Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է սատարեն Բալասանյանին, Սեյրանյանը կրկնեց նույն պատասխանը։

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը եւս հավաստիացրեց, որ որեւէ քննարկում չեն սկսել. «Երբ որ մենք կամփոփենք քննարկումները եւ կկայացնենք որոշում, այդ մասին տեղյակ կպահենք հասարակությանը»։ Ըստ Մուսինյանի՝ Բալասանյանին պաշտպանելու հարցն էլ չի շոշափվել։

Պարզվում է՝ իշխող կուսակցությունում եւս հստակ որոշում չկա։ Գալուստ Սահակյանը փորձում էր վստահեցնել, թե իրենք անգամ թեկնածուի առաջադրվելու հարց չեն քննարկում, մինչդեռ, շրջանառվող լուրերի համաձայն, Սամվել Բալասանյանն արդեն ստացել է Սերժ Սարգսյանի «դաբրոն» եւ ինքն էլ կդառնա Վարդան Ղուկասյանի իրավահաջորդը: Զրուցեցինք ՀՀԿ փոխնախագահի հետ։

– Պարոն Սահակյան, Գյումրիի քաղաքապետի ընտրությունն ինչո՞ւ կանգ առավ ԲՀԿ-ական Բալասանյանի թեկնածության վրա, ինչո՞ւ նախագահականի «դաբրոն» ընդդիմություն հռչակված ԲՀԿ-ի թեկնածուին տրվեց։

Ճիշտ հարց չեք տալիս, ենթադրական հարց եք տալիս, ես նման դաբրոների ինֆորմացիա չունեմ։

– Բացառո՞ւմ եք, որ Բալասանյանը նախագահի   հովանավորությունն ստացել է։

Ես ինֆորմատո՛ր եմ, ինչ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ։ Ընդամենը «Բարգավաճն» է ասել, որ թեկնածու ունի, մենք առայժմ դրական ենք մոտենում։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031