Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն գտել է պետության թշնամուն, Հայաստանի բոլոր խնդիրների պատճառին՝ «Ժառանգությանը»

Հուլիս 24,2012 10:59

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցել Ազգային ժողովի չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների կազմած հարցաշարին՝ Վահե Ավետյանի սպանության գործով, որ ԱԺ այդ խմբակցություններն ուղղում են գլխավոր դատախազությանը: Ընդ որում` շատ հետաքրքրական է «Բարգավաճ Հայաստանի» բացատրությունը, թե ինչու չեն միացել հարցաշարին: ԲՀԿ-ն չի միացել, որովհետև որոշել է չմիանալ «Ժառանգության» մասնակցությամբ որևէ ձևաչափի: Փաստորեն «Բարգավաճ Հայաստանը» գտել է պետության թշնամուն, Հայաստանի բոլոր խնդիրների պատճառին՝ «Ժառանգությանը», և ներկայումս ԲՀԿ-ն իր ցանկացած դեստրուկտիվ, իրականում իշխանամետ և իշխանահաճո քայլ կարող է արդարացնել «Ժառանգությամբ»:

Եթե հիշում եք, «Բարգավաճ Հայաստանն» իր 37 հոգանոց խմբակցությամբ ընդամենը 7 ստորագրություն տալով Վահե Ավետյանի սպանության հարցով արտահերթ նիստի նախաձեռնությանը, հետո սկսել էր բոլոր մեղադրանքներն ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը: Սա, իհարկե, առնվազն անլուրջ կեցվածք է, որ որդեգրում է մի կուսակցություն, որը ԱԺ-ում երկրորդ խմբակցությունն է, և որին շատերը այս կամ այն կոնֆիգուրացիայով պատկերացնում են ՀՀԿ-ի մրցակից և ակնկալում, որ այդ մրցակցության շնորհիվ թեկուզ իմիտացիոն ինչ-որ եզրերով կարող են տեղի ունենալ ներիշխանական որոշակի փոփոխություններ:

Բանից պարզվում է, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդամենը քաղաքական «ժուլիկությամբ» է զբաղված և ստեղծել է կամ ստեղծում է արհեստական մի հրեշի կերպար՝ ի դեմս «Ժառանգության», որով արդարացնելու է սեփական, մեղմ ասած, ոչ հրեշտակային կերպարը: Սակայն սրանով, իհարկե, ԲՀԿ-ն ոչ թե արդարացնում է իր կերպարը, այլ պայթեցնում իր իսկ փուչիկը, քանի որ հասարակությունն, ի վերջո, փոքր-ինչ ավելի լուրջ ընկալումներ ու պատկերացումներ ունի քաղաքականության վերաբերյալ, քան «Բարգավաճ Հայաստանը», որը երեխայի նման հայտարարում է՝ «եթե «Ժառանգությունը» խաղում է, ես չեմ խաղում»: Մինչդեռ քաղաքական ուժը խաղի կանոնների և արժեքների ելակետով է առաջնորդվում, ոչ թե անունների: Այսինքն` կարևոր չեն անունները, կարևոր են, թե այդ անունները ինչ արժեքների, ինչ կանոնների կրողներ են: Սակայն ԲՀԿ-ն այս մասով կարծես թե չունի ասելու ոչինչ, որովհետև կանոններն ու արժեքները ավելի շատ «Բարգավաճ Հայաստանի» «աքիլլեսյան գարշապարն» են, ընդ որում` նաև այն մասով, որով որ անցնում է «Հարսնաքարի» ողբերգությունը: Այդ ողբերգությունը «արժեքների» ու «կանոնների» մասով անցնում է ԲՀԿ-ի կենսագրությանը շատ մոտ, ու ըստ էության հենց սրանում է նաև պատճառը, որ «Բարգավաճ Հայաստանը» փորձում է հնարավորինս հեռու մնալ «Հարսնաքարի» թեման առավել ծավալելու յուրաքանչյուր հեռանկարից:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031