Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ շնորհելու մասին օրինագիծը

Հուլիս 24,2012 10:56

Փալուուն. «Առկա են բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով այս օրինագիծը պետք է տապալվի»

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները մերժել են «2011 թվականի Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ  2362 բանաձևի հաստատումը, որով նախատեսվում էր թուրքական ընկերություններին Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք շնորհել:

Այս օրինագիծը, Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, չի ստացել ընդունվելու համար անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը:

Օրինագծին կողմ քվեարկել է 222, դեմ՝ 160 կոնգրեսական:

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունը, հայտնելով բնիկ հնդկացի ցեղերի երկրում տնտեսական բարգավաճում հաստատելու ջանքերին իր աջակցության մասին, նշեց օրինագծի նկատմամբ իր խիստ բացասական վերաբերմունքի մասին:

«Պարզ ասած՝ նման օրինագծի ընդունման համար գոյություն չունի որևէ ծանրակշիռ պատճառ: Իրականում, առկա են բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով այս օրինագիծը պետք է տապալվի», – ասել է Փալոունը:

Մեջբերելով բազմաթիվ մտահոգություններ, ներառյալ Հայոց ցեղասպանության շարունակվող հերքումը և Հյուսիսային Կիպրոսի օկուպացումը՝ կոնգրեսական Փալոունը հորդորել է իր գործընկերներին դեմ քվեարկել այս օրինագծին:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031