Ռուսաստանի Դաշնությունից Լոնդոնի օլիմպիական խաղերում հաջողության հասած մարզիկներից ամենից առատաձեռն կպարգեւատրվեն Դաղստանի ներկայացուցիչները: Այստեղ օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճողներին խոստացել են 1,8 միլիոն, արծաթե մեդալակրին՝ 900 հազար, բրոնզե մրցանակակրին՝ 600-ական ռուբլի պարգեւավճար: Դաղստանի Հանրապետությունից օլիմպիական խաղերում հանդես է գալու վեց մարզիկ: Նրանք ՌԴ-ն ներկայացնելու են ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում եւ թհեքվանդոյում:
Իրենց օլիմպիականներին մի փոքր պակաս են խոստացել Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում: Նախ, օլիմպիական ուղեգիր նվաճած բոլոր մարզիկները միանվագ ստանալու են 250 հազարական ռուբլի: Բացի դրանից, օլիմպիական չեմպիոնին կտրվի լրացուցիչ 1 միլիոն, երկրորդ մրցանակակրին՝ 750, երրորդին՝ 500 հազար ռուբլի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ