Հուլիսի 23-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 3 շենքի 22-րդ բնակարանում:
Դդեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի 5 կգ-անոց բալոն, 1 ծածկոց և 1 վարագույր: 1957 թ. ծնված Վարդուհի Բալդանյանը և 1981 թ. ծնված Արմինե Սաֆարյանը հրդեհի հետևանքով ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել «Ճառագայթաբանության բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ։
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Կարդացեք նաև
ԱԻՆ