
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չինգիլ» կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչատրյանին դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985 թ. ծնված Վրեժ Մելքումյանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը լուսադեմին, ժամը 05.30-ին, Վրեժ Մելքումյանը հայտնաբերվեց Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 2-րդ կմ-ին և բերման ենթարկվեց բաժին:
Վրեժ Մելքումյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն