Գյումրիում կիսաշրջանաձեւ հորինվածքով մի կառույց կա`ռոտոնդան: Այն գտնվում է Գյումրիի «Գորկա» զբոսայգում:
Ռոտոնդայից կարելի է տեսնել Թուրքիայի հետ սահմանը, Ախուրյան գետի հովիտը:
Այստեղ նկարահանվել են տարբեր ֆիլմերից դրվագներ, այդ թվում նաեւ «Մեր մանկության տանգոյից»: Տարիներ առաջ ռոտոնդան եղել է բնակիչների համար բացօթյա պարասրահ:
Այսօր էլ այն զբոսանքի եւ գեղեցիկ հուշերի վայր է:
Արփինե Արզումանյան` «Գյումրիի ռոտոնդան» (mynews.am)