Հուլիսի 21-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասաց,որ սահմանագոտում կրակոցներ արձակելու համար զինվորականներին հրամայում է երկու երկրների քաղաքական ղեկավարությունը:
-Իմ մոտ, որպես քաղաքագետի, տպավորություն է ստեղծվել, ես այնպես եմ հասկացել, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին փոխհրաձգությունը կապված էր այն բանի հետ, որ տիկին Քլինթոնին հասկացրին, թե ով է Հարավային Կովկասում իրավիճակի տերը, որ նրան պետք չէ այս ու այն կողմ ընկնել, «Կովկասը մերն է», իսկ այդ հրամանը տրվել է Մոսկվայից: Ես մտածում եմ, որ այդ հրամանը հավասարապես ստացել են հայկական եւ ադրբեջանական կողմերը եւ հավասարապես ճշգրտորեն կատարում են այդ հրամանները,-ասաց ադրբեջանցի քաղաքագետը:
Զարդուշտ Ալիզադեի խոսքերով` երբ Ադրբեջանում եւ Հայաստանում քաղաքական ակտիվության շրջան է, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ են տեղի ունենում, երբ նժարի վրա միլարդավոր դոլարներ են, պետք է որոշվի, թե դրանք ով է տնօրինելու, այդ ժամանակ ժողովրդին պետք է ցույց տալ, որ իրենք կանգնած են հարազատ Ղարաբաղի պաշտպանության համար, հրաման է տրվում կրակել, ժողովուրդը սկսում է վախենալ, եւ «շարունակվում է պայքարը Ղարաբաղի համար»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ