Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռմբակոծությունների և հրաձգությունների ալիք Իրաքում, կան բազմաթիվ զոհեր

Հուլիս 23,2012 19:15

Իրաքում երկուշաբթի օրն իրականացրած կատաղի հարձակումների ալիքը դարձել է առնվազն 91 զոհի և 172 մարդու վնասվածքներ ստանալու պատճառը:

Հրաձգությունների և ռմբակոծությունների ալիքն Իրաքում սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ երկրում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղի ղեկավարը զգուշացրել է, որ խմբավորումն ակտիվացնելու է գործողությունները ԱՄՆ-ի զինծառայողների կողմից լքված տարածքներում:

Այս մասին հաղորդագրությունը, որտեղ նշվել է «գործողությունների նոր փուլ մեկնարկելու» մասին, հրապարակվել է ջիհադիստների կայքում շաբաթ օրը՝ ենթադրաբար Իրաքում «ալ-Քաիդա»-ի խմբավորման ղեկավարի կողմից:

Աբու Բաքր ալ-Բաղդադիի ձայնային հաղորդագրության մեջ վերջինս ասել է, որ «Իրաքի իսլամական պետությունը» նախատեսում է հարձակումներ գործել դատարանների պաշտոնյաների վրա և ազատ արձակել բանտարկյալներին:

«Իրաքում սունիների մեծամասնությունը սատարում է «ալ-Քաիդա»-ին և սպասում նրա վերադարձի», – ասված է հաղորդագրության մեջ:

Այս խմբավորումը հունիս ամսին պատասխանատվություն է ստանձնել պայթուցիկով բեռնված մեքենաների միջոցով իրականացված ռմբակոծությունների ալիքի համար, որը դարձել է 72 զոհի պատճառը: Այս հարձակման պատճառով վնասվածքներ էր ստացել 260 մարդ:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031