ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարեւանությամբ Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները եւ թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Այս մասին “Ա1+”-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` օրերս Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը գնացել է Սամվել Բալասանյանի տան մոտ եւ սպառնալիքներ հնչեցրել, թե` չեք վայելելու: Տեղեկություններ կան նաեւ, որ Ղուկասյանի որդին օրերս կրակոցներ է արձակել Գյումրու Կենրոնական այգու տարածքում:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ