Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Թումասյանը` Վարդան Ղուկասյանի դեմ սեւ PR-ի մասին. «Այո, Բալասանյան Սամվելն ինձ 110 հազար եվրո է տվել»

Հուլիս 23,2012 18:59

Panorama.am-ի «Ի՞նչ խունտա է աշխատում Վարդան Ղուկասյանի դեմ» հրապարակման ներքո, որը նաեւ Aravot.am-ն էր հղում անելով տեղադրել, մեր ընթերցողներից մեկը` VARDGES-ը հետեւյալ մեկնաբանությունն էր թողել` «Կարիք չկա երկար-բարակ մտածելու, թե ով է Վարդան Ղուկասյանի դեմ սև PR-ի կազմակերպիչը: Այստեղ գործում է Սամվել Բալասանյան-Վահան Թումասյան տանդեմը: Վահանը «Շիրակ-կենտրոնի» նախագահն է, ԱԺՄ Գյումրու կառույցի ղեկավարը, իսկ ԱԺՄ նախագահը Վազգեն Մանուկյանն է, իշխանությունների մարդը: Ավելին, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Վահանն արդեն Բալասանյանից որոշակի գումար է ստացել: Նա ժամանակին գումար էր ստացել նաև Մարտուն Գրիգորյանից, դրանից առաջ, Վարդան Ղուկասյանը նրան նվիրաբերել էր անվճար ԱԺՄ գրասենյակի տարածքը, որտեղ Վահանը բնակարան է կառուցել… Եթե հիմա Բալասանյանից առավել առատաձեռն մեկը գտնվի, մեծ գումար տա, իսկ Վազգեն Մանուկյանն էլ հրահանգի՝ Վահանը կհայտարարի, որ Բալասանյանի տղան է ահաբեկել ինչ-որ մեկի…»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերության նախագահ Վահան Թումասյանն ասաց. «Ճիշտ է, հումորով եմ ասում, բայց չգիտեմ ինչըխ կհասկընան. Բալասանյան Սամվելը 110 հազար եվրո է տվել: Այո, ես համաձայն եմ, եթե որեւէ մեկը 120 հազար եվրո կտա, որը մենք կօգտագործենք Գյումրու անօթեւան ընտանիքների համար, այո’, ես իրենց զավակներին տեռորիստ կհամարեմ: Կոչ եմ անում, որ ինձ 120 հազար եվրո տան, որովհետեւ Բալասանյան Սամվելն ինձ տվել է 110 հազար եվրո»:

Պարոն Թումասյանի դեմ մյուս մեղադրանքին, հ/կ-ը նախագահն այսպես արձագանքեց. «Ես վաղուց կուսակցական գործունեություն չեմ ծավալում, միայն հասարակական, ես 3-4 տարի է ԱԺՄ-ում սառեցրել եմ իմ գործունեությունը է: Բալասանյան Սամվելի հետ որեւէ անձնական, տանդեմ, հարաբերություններ չունեմ: Ես մինչեւ հիմա հերանցս տանն եմ ապրում, ի՞նչ հողատարածք, ի՞նչ բնակարան, կեղծիք է դա»:

Վահան Թումասյանի խոսքերով, ինքը երբեւէ որեւէ նյութ չի պատրաստել քաղաքապետի դեմ, ինչն էլ խոսում է այն, մասին, որ նրա դեմ սեւ PR-ով չի զբաղվում, բայց նման կարծիք է հայտնել. «Ասել եմ, որ Գյումրիում իշխանափոխությունը ճիշտ է, եւ ճիշտ կլինի քրեականը չգա իշխանության, գա քաղաքականը, քաղաքակիրթ իշխանություն գա: Անցած 12 տարին մեր քաղաքը եղել է քրեական խաժամուժի ազդեցության տակ, իսկ հիմա հնարավորություն է ստեղծվել ազատվելու դրանից եւ գալու է մի մարդ, որը քրեական ախարհի հետ կապ չունի: Այսինքն Սամվել Բալասանյանի PR-ն էլ չեմ տանում, որովհետեւ ոչ դրդապատճառ ունեմ, ոչ «Բարգավաճից» եմ, ոչ էլ շտաբի անդամ»:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարը հերյուրանք եւ սեւ PR-է համարել անանուն գյումրեցիների այն հայտարարությունը, որ «Քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել, չառաջադրել իր թեկնածությունը: Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես որ արել էին երեկ` Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031