Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։ Հալեպից վերադարձած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տպավորությունն է։ Այնուամենայնիվ, նա տեղեկություններ ունի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհեր կան նաեւ հայերի մեջ։
«Մի 6 հոգի զոհվել են, ոչ իբրեւ հայ, մի երկուսը պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-նշեց պարոն Մարգարյանը։
Ինչու՞ Հայաստանը չպետք է ակտիվորեն միջամտի հալեպահայ 60 հազարանոց համայնքի ճակատագրին։ Նախ դա, ըստ պարոն Մարգարյանի, կարող է խուճապ առաջացնել համայնքի մեջ, երկրորդ, հակամարտող կողմերին կարող է լարել հայության դեմ եւ երրորդ, Հայաստանը սիրիահայերին առաջարկելու շատ բան չունի
«Մենք չենք կարող սիրիահայության աշխատանքի հարցը ամբողջությամբ լուծել, եթե չասեմ ընդհանրապես չենք կարող լուծել, բնակարանային հարցը եւ մի շարք ուրիշ հարցեր»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
Կարդացեք նաև
Իբրեւ ցեղասպանության արդյունքում ձեւավորված համայնք, հայերն, ըստ Հրանտ Մարգարյանի, բարգավաճել են այդ երկրի հետ, վայելել նրա հյուրընկալությունը. «Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում եւ կիսի ճակատագիրը Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ