Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի գնահատականը դատարանի որոշմանը. «Այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի»

Հուլիս 23,2012 18:11

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով պահանջվում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
 Դռնփակ նիստից հետո տեղի ունեցած դատական բաց նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ մերժում է բավարարել ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը:

Այս կապակցությամբ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց. «Վարդան Օսկանյանի այն պնդումը, որ սա քաղաքական հետապնդում է, դատարանը իր կայացրած որոշմամբ ուղղակի հաստատեց: Դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը չկարողացան ներկայացնել որեւ լուրջ փաստարկ, որը կհիմնավորեր քրեական գործ հարուցելու որոշումը»:

Իր հերթին Վարդան Օսկանյանը գտնում է, որ եթե հարուցված քրեական գործը հիմքեր ունի, ապա արդեն իսկ պետք է լուրջ փաստարկներ ներկայացվեր. «Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որևէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ»,- ասել է Վարդան Օսկանյանը:

«Սիվիլիթասի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031