«Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ ակտիվիստների դատապարտումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ռեժիմը ամեն ինչ կատարում է, որպեսզի ճնշումներ գործադրի հասարակական, քաղաքական ակտիվության համար»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը այսպես գնահատեց ՀԱկ ակտիվիստներին 2-6 տարով ազատազրկումը:
Ըստ նրա` «Բոլորս էլ գիտենք, որ այդ 6 տարին շատ մեծ թիվ է եւ չի համապատասխանում, ադեկվատ չէ նրանց կատարած քայլերին: Մենք տեսնում ենք, որ տարբեր հանցագործություններ են կատարել եւ այդ հանցագործության պայմաններում ստացել են շատ ցածր տարիներ կամ ժամկետ, բայց տղաները ստացել են շատ բարձր` 2-6 տարի, որը չի համապատասխանում: Իմ կարծիքով` դա քաղաքական ճնշում է հասարակության վրա` ցույց տալու, որ ցանկացած ակտիվություն կարող է նման ավարտ ունենալ: Քաղաքական որոշում եմ սրա մեջ ավելի շատ տեսնում, քան դատական որոշում` օրենքի շրջանակներում»: Կ
արծիք կա, որ դա ձեռնտու էր ՀԱԿ-ին. Արմեն Գրիգորյանի խոսքերով.«Չեմ կարծում, որ դա թեմա է` շահարկելու, մանավանդ, եթե իր շարքի մարդիկ են բացակայելու այդ ժամանակահատվածում, ովքեր որ ակտիվ տղաներ են, նրանցից շատերին մենք տեսել ենք «Հարսնաքարում» եւ շատ տեղեր: Դա ոչ միայն ՀԱԿ-ի համար է վատ, այլ նաեւ քաղաքացիական հասարակության համար է վատ, որովհետեւ մարդիկ, ովքեր ակտիվ են տարբեր քաղաքացիական ակտիվության գործընթացներում, այս մարդիկ դուրս են գալիս այդ գործընթացներից: Նաեւ ՀԱԿ-ի համար է բացասական, չեմ կարծում, որ ՀԱԿ-ի համար սա շահարկման թեմա է»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն դեպքերին, որ հանցագործություն են կատարել, բայց քիչ ժամկետով են ազատազրկվել, պարոն Գրիգորյանին խնդրեցինք կոնկրետ օրինակներ նշել: Նա պատասխանեց. «Հիմա կոնկրետ օրինակ չեմ հիշում, չեմ կարող հիմա անուններ տալ, որովհետեւ հաստատ կսխալվեմ, բայց եթե մամուլին հետեւենք, կտեսնենք, որ օրինակներ հստակ բերում է եւ ցույց է տալիս մարդկանց անուններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ