Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանը զգուշացնում է` հեռու մնալ Գյումրիում լարվածություն ստեղծելուց

Հուլիս 23,2012 17:37

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Բալասանյան, արխիվ

Գյումրիում մթնոլորտը բավականին լարված է. վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքապետի թեկնածուն Սամվել Բալասանյանն է, իսկ գործող քաղաքապետի առաջադրվել-չառաջադրվելու հարցը հարցականի տակ է, լարվածությունն ավելի ակնհայտ դարձավ:

Մամուլում օրեր առաջ լուրեր շրջանառվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Բալասանյանի տնից մոտ 30 մ հեռավորության վրա մեքենայով կանգնել եւ բարձրաձայն հայհոյանքներ եւ սպառնալիքներ է հնչեցրել, ասել է` «չեք վայելելու»:

Սամվել Բալասանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինքը այդ պահին տանը չի եղել, իրեն այդ մասին պատմել են ականատեսները:

«Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնա նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ: Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք գիտեմ, որ ուզում են լարվածություն ստեղծել: Դե, մեր ականջին շատ բան է կպնում. ես զգուշացնում եմ ուղղակի, որ հեռու մնան, քաղաքակիրթ մրցակցության գնալու ակնկալիքով եմ ես գնում իմ թեկնածությունը առաջադրելու», – ասաց Բալասանյանը:

Հարցին, թե նախքան իր թեկնածությունը առաջադրելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը ինքը ի վերջո հանդիպե՞լ է նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞` ոչ, Բալասանյանը պատասխանեց. – «Մեր հանդիպումը աշխատանքային է եղել, ուղղակի քանի որ այս խոսակցությունը կար, իրար հետ համընկավ, եւ բոլոր լրատվամիջոցները մտածեցին, թե «դաբրոյի» խնդիր կա: Չէ՞ որ էդ պահին նույնիսկ ԲՀԿ-ն դեռ չէր հայտարարել իմ թեկնածության մասին»:

Բալասանյանն ասաց` ՀՀԿ-ի որոշելիքն է կսատարի իրեն, թե` ոչ:

«Ճիշտն ասած, իրենց որոշելիքն է, թե Հանրապետականը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը կամ մյուսը ինչ կանեն, ի վերջը բոլորը այստեղից ձայներ են ստացել: Կարող է պաշտպանեն, ճիշտ ասած, չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք, բայց եթե այդպիսի բան լինի, նոր [քաղաքական] մշակույթ կձեւավորվի, որը չի եղել մինչեւ հիմա», – ասաց նա:

Սաթենիկ Վանցյան

Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031