Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Համահայկական բնագիտական օլիմպիադան

Հուլիս 23,2012 17:30

Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպել է Համահայկական բնագիտական օլիմպիադա: Դրա մեկնարկը տրվեց այսօր` Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Օլիմպիադայի առարկաները երեքն են` ֆիզիկա, ինֆորմատիկա եւ մաթեմատիկա: Նման օլիմպիադայի անցկացման նպատակն է՝ խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, գտնել Սփյուռքում եւ Հայաստանում բնակվող տաղանդավոր պատանիներին, ինչպես նաեւ` ընդլայնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքի սահմանները:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա իր ելույթում նշեց. «Սա մի գործընթաց է, որը կունենա կրթական համակարգի նոր որակ: Անցյալ տարի` երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ, հայոց լեզվի օլիմպիադայի մասնակիցներից մեկը խնդրեց անցկացնել Համահայկական բնագիտական օլիմպիադա: Դրանից մեկ տարի անց մենք արդեն անցկացնում ենք այն»:
Աշոտյանը հուսով է` տարեցտարի կընդլայնվի առարկաների ցանկը: Իր խոսքով, դրսում Հայաստանը ներկայացնող օլիմպիականների հնարավորությունները մեծ են, եւ ժամանակից առաջ չընկնելով՝ նրանցից ակնկալում է մեդալներ:
Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից եւ Արցախից, մասնակցում են հինգ երկրի ութ համայնքի ներկայացուցիչներ:

Ռոդրիգ Մանգասարյանը եկել է Իրանից: Երկրորդ անգամ է այստեղ: Անցյալ անգամ եկել է որպես լավագույն աշակերտ: Օլիմպիադային մասնակցելու է մաթեմատիկա առարկայից. «Այնտեղ սովորել եմ Սողոմոնյան դպրոցում: Այնտեղ լավ են սովորեցրել առարկան, բայց վերջնական արդյունքները պարզ կլինեն այս օլիմպիադայի ավարտից հետո: Նման միջոցառման մասնակցել եմ Իրանում` 7-8 տարի առաջ: 10-20 հազար հոգուց եղել եմ 60-րդը»:
Համահայկական բնագիտական օլիմպիադան, ըստ Մանգասարյանի, իրեն կտա մեծ փորձ:
Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական եւ երկու մրցութային: Նախապատրաստական եւ առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռակա կարգով: Նախապատրաստական փուլում օլիմպիադայի կազմակերպիչները Olymp.am կայքում երկու անգամ հրապարակել են առաջադրանքներ եւ խնդիրներ` առաջարկելով աշակերտներին`երկու շաբաթվա ընթացքում աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Առաջին փուլում մրցութային առաջադրանքներն ուղարկվել են կազմակերպիչ-համադրողներին, ովքեր սահմանված ժամկետում կազմակերպել են մրցույթը եւ փոխանցել մասնակիցների ցուցակը: Երկրորդ մրցութային փուլը կազմակերպվում է Հայաստանում, որին մասնակցում են առաջին փուլի հաղթողները:
Օլիմպիադան կտեւի մեկ շաբաթ, փակման արարողությունն էլ կկայանա հուլիսի 27-ին:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031