20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, որին վստահվել է Լոնդոնում օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության շքերթում տանել Հայաստանի պետական դրոշը, արդեն ժամանել է օլիմպիական խաղերի մայրաքաղաք:
«Օղակների արքան» Հայոց Եռագույնի դրոշակակիրն էր նաեւ Պեկինի օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մի առիթով հայտարարել է, թե Ալբերտ Ազարյանը մեր հպարտությունն է եւ ամեն մի ազգ չե, որ կարող է հպարտանալ օլիմպիական երեք ոսկի նվաճած հայրենակից ունենալով: Ուստի, այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է ՀԱՕԿ-ի նախագահը, սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանին է վստահվելու օլիմպիական խաղերում մեր պետական դրոշը տանելու պատիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ