Երեկ ԱՄՆ-ում կայացավ «Teen Choice Awards 2012» մրցանակաբաշխությունը. միջոցառում, որի ժամանակ հավաքվում են արտասահմայնան շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Մասնակիցների շարքում էին՝ Ջասթին Բիբերը, Սելենա Գոմսեը, Ռոբերտ Փեթինսոնը, Քրիստեն Ստյուարտը, Քիմ Քարդաշյանը եւ այլք: Հայտնի է, որ «Fox» հեռուստաընկերությունն ամեն տարի քվեարկություն է անցկացնում դեռահասների շրջանում, պարզելու համար, թե դերասաններից ով է նրանց կուռքը, սիրելի ֆիլմը, կատարողը:
«Teen Choice Awards 2012» մրցանակաբաշխության արդյունքները հետեւյալն են՝ «Լավագույն հեռուստաշոուն» համարվել է «Արնախումի օրագրերը»,
«Լավագույն կինոդերասանը»՝ Զակ Էֆրոն, «Լավագույն ֆիլմը»՝ «Հաջողակը»,
Կարդացեք նաև
«Ամենատաքարյուն տղամարդը»՝ Իեն Սոմերհոլդերը, «Ամենատաքարյուն կինը»՝ Մայլի Սայրսը, «Երաժշտական լավագույն խումբը»՝ Սելենա Գոմես եւ «The Scene»-ը, «Էքշն ժանրի լավագույն դերասանը»՝ Թեյլոր Լոթները,
«Լավագույն համբույրը»՝ Ջոշ Հաթչերսոնի եւ Ջենիֆեր Լոուրենսինը,
«Լավագույն դերասանուհին»՝ Էմմա Սթոուն է, «Էպիզոդիկ լավագույն դերը»՝ Ռիհաննան, «Ամառվա կինոաստղը»՝ Քրիստեն Ստյուարտն է, «Տարվա հատուկ մրցանակին» արժանացել են Թեյլոր Լոթները, Քրիստեն Ստյուարտը եւ Ռոբերտ Փեթինսոնը: «Ռոմանտիկ լավագույն ֆիլմը»՝ «Մթնշաղ. Արեւածագ. 1-ին մասն» է համարվել, «Լավագույն երգչուհին»՝ Թեյլոր Սվիֆթը, «Լավագույն երգիչը»՝ Ջասթին Բիբերը, «Ամառվա լավագույն երգիչը»՝ կրկին Ջասթին Բիբերը, «Ամառվա լավագույն երգչուհին» համարվել է՝ Դեմի Լովատոն, «Լավագույն սինգլը»՝ Ջասթին Բիբերի «Boyfriend»-ը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ