Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ. «Խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում»

Հուլիս 23,2012 16:59

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:

Տեղեկացնենք, որ համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների, վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:

ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում:

Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031