Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խճանկար

Հուլիս 23,2012 16:27

  Պեկինից հետո օլիմպիական խաղերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել:
Լոնդոնում օլիմպիական ընտանիքից կրճատվել են բեյսբոլն ու սոֆթբոլը:
2016 թվականին Ռիո-Դե-Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում այդ մարզաձեւերին փոխարինելու է ռեգբին:
2009 թվականի օգոստոսին ՄՕԿ-ի գործկոմը որոշում է կայացրել կանանց թույլատրել անցկացնել բռնցքամարտի օլիմպիական մրցաշար` սահմանելով երեք` մինչեւ 51, 60 եւ 75 կգ քաշային կարգեր: Դրա դիմաց տղամարդկանց քաշային կարգերը կրճատվել են մեկով:
Այժմ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում չկա մի մարզաձեւ, որտեղ թույլ սեռի ներկայացուցիչները հանդես չգան:
Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձեւերում` բայդարկաներով եւ կանոեներով թիավարությունում, առագաստանավային սպորտում, հանդբոլում, փոփոխվել են դիսցիպլինները:
1924 թվականից հետո առաջին անգամ Խաղերի ծրագիր ընդգրկվել է թենիսում խառը զույգերի մրցապայքարը:
Լոնդոնի օլիմպիական խաղերում հանդես են գալու ՄՕԿ-ի 205 անդամ երկրների մարզիկներ:
Ամառային 30-րդ օլիմպիական խաղերում խաղարկվելու է մեդալների 302 հավաքածու:
Լոնդոնում մարզասերները ականատես են լինելու հետեւյալ օլիմպիական մարզաձեւերի պայքարին. ակադեմիական թիավարություն, բադմինտոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, հեծանվային սպորտ, ջրագնդակ,  վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ,  սպորտային մարմնամարզություն,  գեղարվեստական մարմնամարզություն,  բայդարկաներով եւ կանոեներով թիավարություն,  ոլորընթաց թիավարություն, ձյուդո, ձիասպորտ, թեթեւ աթլետիկա,  առագաստանավային սպորտ,  լող,  ջրացատկ,  ցանցացատկ (բատուտ), գեղալող,  ժամանակակից հնգամարտ,  հրաձգություն,  նետաձգություն,  թենիս, սեղանի թենիս, տրիատլոն, թաեքվոնդո,  ծանրամարտ, սուսերամարտ,  ֆուտբոլ, մականախաղ, հանդբոլ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031