Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անեմ…շուն ա, գել ա, իմ տղեն ա». Սեդայի անմնացորդ սիրո եւ որդիական անտարբերության մասին

Հուլիս 23,2012 16:20

87-ամյա Սեդա Գրիգորյանի ամուսնական կյանքը սկսվել է  1943թվականից: Ամուսնացել, բայց դեռ երկար տարիներ զավակ չեն ունեցել. «14տարի է արդեն՝ ամուսնացած էինք, բայց այդպես էլ չէր հաջողվում երեխաներ ունենալ»: Սեդան եւ իր ամուսինը որոշում են երեխա որդեգրել, որն էլ իր ներկայությամբ կլցնի ոչ միայն տան, այլեւ իրենց հոգիները. «Ամուսինս հեշտությամբ ընդունեց այդ որոշումը, որովհետեւ նա էլ էր զգում դրա կարիքը: Իրար շատ էինք սիրում, եւ երեխա չունենալը մեր ընտանիքում երբեւէ վեճի առիթ չի դարձել»:  Սեդան եւ իր ամուսինը սովորել են նույն դասարանում եւ դպրոց են գնացել ընդամենը  4տարի. «Այն ժամանակ շատ չէին սովորում»,-ասում է Սեդա տատը: Վազգենի հետ ընտանիք է կազմել դեմ գնալով ծնողներին. « 18տարեկանում հայրս ինձ ուզում էր ամուսնացնել մեզանից մի թաղամաս ներքեւ ապրող Սեւադայի որդու հետ: Սեւադան մի քանի անգամ հայրիկին ասել էր իմ համար, իսկ հայրս դեմ չէր, քանի որ շատ էր հավանում իրենց ընտանիքը»,-պատմում է Սեդան: Սեդան այդ ժամանակ արդեն սիրահարվել էր  Վազգենին, բայց այդ մասին բարձրաձայնել չէր կարող. ամոթ էր. «Ես մամային ասեցի, որ չեմ ուզում այդ տղային, բայց մայրս հանդիմանեց ինձ՝ ասելով, թե նման բան հանկարծ  հորդ չասես, մեզ խայտառակ չանես»: Որոշ ժամանակ անց, Սեւան որդու եւ կնոջ հետ գալիս է Մովսիսյանների ընտանիք Սեդայի ձեռքը խնդրելու. « Էն ժամանակ մեր կարծիքը ո՞վ էր հարցնում: Ծնողներով համաձայնության են գալիս եւ վերջ»: Ամբողջ գյուղով տարածվել էր, որ Սեւադան Մովսիսյանների տնից աղջիկ է ուզել: Լուրը հասնում է նաեւ Վազգենին. «Այն ժամանակ մենք թութունի բաղեր ունեինք եւ առավոտ շուտ գնում էինք հանդեր թութուն հավաքելու: Մի օր հավաքելու ժամանակ, սուլոց լսեցի, բայց քոլերը թույլ չէին տալիս, որ տեսնեի, թե ով է սուլողը: Մեկ սուլեց, երկու սուլեց տեսավ չեմ արձագանքում, որովհետեւ չէի տեսնում, կանչեց՝ Սեդա: Ձայնի ուղղությամբ առաջացա, տենամ Վազգենն էր»: Սեդան հարցնում է նրան, թե ինչու՞ է եկել, իսկ Վազգենը նրա հարցին հարցով է պատասխանում, հարցնելով՝ ճի՞շտ են բոլոր այն խոսակցությունները, որ տարածվել են գյուղում: Սեդան դրական պատասխան է տալիս. «Վազգենն ասեց, թե չես ուզում Աշոտին, ասա: Ասաց. «դու գիտես, որ ես քեզ եմ սիրում: Դե ես էլ ասեցի, որ չեմ ուզում ու իմ կամքով չեմ ամուսանանլու Աշոտի հետ»,- պատմում է Սեդան:: Հենց այդ ժամանակ էլ նա եւ Վազգենը վճռում են թողնել ամեն ինչ, եւ քանի շուտ է միասին փախչեն: Նրանք գնում են կողքի գյուղ՝ Վազգենի մորաքրոջ տուն: «Հայրս այդպես էլ ինձ չներեց: Երեխաները շատ ժամանակ կապում են նորից ընտանիքները, բայց մենք երեխա էլ չունեինք»,-ասում է Սեդա տատը: 1957թվականին, երբ որդեգրին 10-ամյա Սարգիսին, նրանց կյանքը ավելի ուրախ ու թեթեւ է անցնում: Երեխային տալիս են մեծ սեր եւ ապահովում ամեն հնարավոր բանով. «Մի օր Սարգիսը մտավ տուն, ասեց, թե ընկերներից մեկը լավ առաջարկ է արել Ռուսաստանում աշխատելու համար: Ես ու Վազգենը դեմ էինք, որ նա գնար, բայց դե մեզ չլսեց»,-ձայնը դողացնելով ասաց Սեդան: Որդու գնալուց 3 տարի անց մահանում է Վազգենը, ինքը մնալով լրիվ միայնակ. «Հոր թաղմանն էլ չեկավ: Էս ինը տարվա  մեջ ընդամենը 2 անգամ է զանգել»,- ասում է Սեդան, եւ նրա սիրտը լցվում է նորից դառնությամբ, չի կարողանում շարունակել: Այժմ Սեդայի խնամքով զբաղվում է նրա եղբոր տղան: Ասում է, որ իր մահից հետո տունը կկտակի որդուն եւ եղբորորդուն. «Ի՞նչ անեմ…շուն ա, գել ա, իմ տղեն ա»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031