Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը հակադարձում է Հայկ Խանումյանին

Հուլիս 23,2012 16:07

«Բարի լինեիք ձեր շտաբը բաց պահեիք: Եկել ենք, ձեր շտաբները փակ են եղել: Հայաստանից ժամանած պատվիրակությանն ու ընդդիմադիր պատգամավորներին քննադատելու փոխարեն՝ ավելի լավ կլիներ քո իսկ պաշտպանած թեկնածուի շտաբում լինեիք, որ շտաբը փակ չլիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնականին հակադարձեց ԱԺ փոխնախագահ, Արցախ մեկնած Հայաստանի դիտորդական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Հ. Խանումյանի այն դիտարկմանը, թե հայ պատգամավորների համար Արցախը «Արմենիա» հյուրանոցի տեռասն էր, պարոն Շարմազանովն ասաց. «Գլուխը պատով է տալիս, թող բացի բոլոր արձանագրությունները, նայի: Երեք ուղղությամբ հետեւել ենք ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանով, Հրանտ Բագրատյան, Կարինե Աճեմյան , Խաչատուր Քոքոբելյան քառյակը եղել է Մարտակերտի շրջանում, բազմաթիվ գյուղեր են մտել եւ հետեւել ընտրական գործընթացին, հանդիպել ենք նաեւ Ռուսաստանի պետդումայի պատգամավորներին: Հաջորդ խումբը՝ Արմեն Ռուստամյանը, եղել է Ստեփանակերտում , Շուշիում ու Ասկերանում: Արտակ Զաքարյան, Արտակ Դավթյան, Մհեր Շահգելդյան խումբն էլ եղել է Հադրութի ու Մարտունու շրջաններում: Այդ երիտասարդը լավ կանի, ապատեղեկատվություն տարածելու փոխարեն մտածի, նոր խոսի՝ ով որտեղ է եղել»:

Պարոն Շարմազանովը հակադարձեց նաեւ Հ. Խանումյանի այն ասածներին, թե Հայաստանի ներկայիս խորհրդարանում աճել են Արցախի տարածքները վերադարձնող պատգամավորների թիվը. «Ազգային ժողովում չեմ հանդիպել մի պատգամավորի՝ լինի թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ, որոնք նման ցանկություն ունեն: Գուցե նման լուրեր տարածողները նման ցանկություն ունեն : Բազմաթիվ անգամ ասել ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան, իսկ Արցախի ժողովուրդը որոշել է՝ անկախ ժողովրդավարական ու ազգային Արցախի գոյությունն է: Այս նախագահական ընտրությունները եւս մի քայլ են՝ դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031