Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրամանատարի տեղակալի գործը՝ դռնփակ

Հուլիս 23,2012 15:51

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ժ.15-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության զորքերում տեխնիկական սպասարկման գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Վանիկ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Մինչ օրս տեղի է ունեցել մեկ դատական նիստ, եւ ինչպես նախորդը, այնպես էլ այսօրվանը տեղի է ունենում դռնփակ:

Ըստ Aravot.am-ի մեր աղբյուրի, գնդապետը մեղադրվում է կեղծիքներ կատարելու, ռազմամթերքի, գույքի հափշտակության մեջ:

Ի դեպ, դատարանի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում գնդապետի ազգանունը մեկ «Մանուկյան» էր, մեկ՝«Հարությունյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031