Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Բիթլզը» երբեք չի հնանա (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հուլիս 23,2012 15:43

Ինչպես հաղորդել էինք, հուլիսի 21-ին Կասկադում` Իսահակյան 38 հասցեում, բացվեց «Inrock» («Ինռոք») ակումբը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ, «Հայկական ռոք ասոցիացիայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ այլք:

ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը բացման խոսքում նշեց, որ ակումբն իր ներդրումը կունենա Երեւանի մշակութային կյանքում. «Այն իրենից ներկայացնելու է ոչ թե հերթական օբյեկտը, այլ վայր, որտեղ երաժշտասերները հնարավորություն կունենան լսել որակյալ երաժշտություն, ինչպես նաեւ՝ նվագել, երգել եւ շփվել միմյանց հետ»: Պարոն Սեյրանյանը հավելեց, որ ակումբում, ռոքից բացի, հնչելու է նաեւ դասական եւ հոգեւոր երաժշտություն. «Կազմակերպվելիք քննարկումները վերաբերելու են կյանքի ամենատարբեր ոլորտներին առնչվող ցանկացած խնդրի: Մեր երկրում շատ են քաղաքական եւ գաղափարական բաժանարար գծերը. հուսով եմ, որ ակումբը կստեղծի մի հարթակ, որտեղ անկախ քաղաքական դիրքորոշումից, մարդիկ կկարողանան քննարկել տարբեր հարցեր՝ ի նպաստ բոլորիս»:

Փաստենք, որ «Ինռոքի» երգացանկը համալրված է Սպարտակ Սեյրանյանի բացառիկ ռոք հավաքածուի նմուշներով:

Aravot.am-ի հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ակումբի գործունեությունն առաջնահերթ կնպաստի ռոք երաժշտության պրոպագանդային. «Ռոքը ոչ միայն երաժշտություն է, այլեւ՝ ապրելակերպ: Վերջին շրջանում հայկական ռոքի մակարդակը բարձրացել է: Ունենք 5-6 հիասքանչ խմբեր, որոնք կարող են ներկայանալ միջազգային ասպարեզում, օրինակ՝ «Էմփիռեյը»:

Վարչապետը փաստեց, որ ներկայիս բոլոր երաժշտական ոճերում բազմաթիվ են լավ կատարումները. «Անձամբ լսում եմ «Բիթլզ». այդ խումբը երբեք չի հնանա: Շատ եմ սիրում լսել նաեւ Փինկ Ֆլոյդ»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ռոքի սիրահար չէ. «Պարզապես Սպարտակ Սեյրանյանն իմ գործընկերն է եւ ընկերը, որին եկել եմ շնորհավորելու ակումբի բացման առիթով: Բայց հիշում եմ, որ դեռեւս սովետական տարիներին գնում էի «Metallica» խմբի ձայնասկավառակներից»: 

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031