Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ «չորրորդ նախագահի» առաջին հրամանագիրն արդեն պատրաստ է

Հուլիս 23,2012 15:32

«Արցախի ընտրություններն ինձ քիչ են հետաքրքրում: Ես բազմիցս ասել եմ, որ արտաքին քաղաքականության հարցերում իմ առաջին հրամանագիրը լինելու է Արցախյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կողմից ազատագրած տարածքները որպես Հայաստանի մաս հռչակելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ըստ որի՝ ինքը լինելու է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը:

«Հիմա թե ինչ է կատարվում այնտեղ, ինձ քիչ է հետաքրքրում, քանի որ, եկող տարի գարնանն այդ ամբողջ պատմությունը վերջանալու է: Արցախը եւ ազատագրված տարածքները լինելու են Հայաստանի անբաժանելի մաս եւ այդ ամբողջ տարածքի վրա ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության երկու նոր մարզ՝ Արցախն ու Փայտակարանը»,- ինքնավստահ հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

Եվա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031