Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որոնք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Հուլիս 23,2012 15:03

Այսօր հրավիրած ասուլիսում «Շտապ օգնություն»  ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, թե քաղաքացիների շրջանում կա թյուր կարծիք, որ եթե շտապ օգնության անձնակազմն է հիվանդին տեղափոխում բժշկական կենտրոն՝ հետազոտության, ապա այնտեղ մատուցվող ծառայությունները պետք է անվճար լինեն:  «Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը»:

Ի գիտություն քաղաքացիների՝ «Փաստինֆո» գործակալությունը հրապարակում է «Պետության կողմից երաշխավորված անվճար անհետաձգելի  հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը», որում ընդգրկված են այն հիվանդությունները և վիճակները, որոնց ժամանակ բնակչության բոլոր խավերի համար բուժօգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի անվճար, իսկ որոշ տեսակների գծով` համավճարի սկզբունքով:

Ց Ա Ն Կ

  1. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների

/18 տարեկան և  բարձր տարիքի անձանց համար/

I.Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող   հիվանդություններ և վիճակներ

1.Շոկային վիճակներ, 2-րդ և ավելի աստիճանի

2.Կոմատոզ վիճակներ

3.Դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա / 1 օրվա գնով/

4.Սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր

5.Սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ

6.Էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)

7.Էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով

8.Ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա

9.Տարբեր տեսակի էմբոլիաներ, HELLP սինդրոմ

10.Սրտամկանի սուր ինֆարկտ

11.Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/

12.Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/:    13.Ցրտահարություն՝ III աստիճանի

 

II. Անհետաձգելի  բժշկական օգնություն պահանջող  վիճակներ և հիվանդություններ

(Նշված հիվանդությունների և վիճակների դեպքում բժշկական օգնությունը պետք է  իրականացվի համավճարի սկզբունքով` ՀՀ կառավարության 04.03.2004 թ. թիվ 318-Ն որոշմամբ հաստատված կարգով:)

 

1.Շիճուկային հիվանդություն

2.Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի) /միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը /

3.Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով

4.Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/

5.Սրտամկանի սուր ինֆարկտ

6.Սուր երիկամային անբավարարություն

7.Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն

8.Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում

9.Պնևմոթորաքս /սպոնտան և վնասվածքային/ միայն վիրահատությամբ ավարտված դեպքերի` բացառությամբ պունկցիայով ավարտված դեպքերի

10.Սեպսիս /արյան ցանքսով հաստատված/

11.Տարածուն պերիտոնիտ

12.Խոռոչավոր օրգանների թափածակում` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ (բացառությամբ որդանման ելունի և լեղապարկի)

13.Սուր որովայն (օղակված ճողվածք, /միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում/)

14.Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, /բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի/, ներանոթային տարածուն մակարդման /ДВС/ համախտանիշ

15.Ոսկրերի բաց կոտրվածքներ, փակ կոտրվածքներ բեկորների տեղաշարժով  (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, ազդրոսկր, մեծ ոլոք)

16.Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) և ողնուղեղի վնասվածքներ

17.Թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով

18.Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/

19.Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝  1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4- րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով

20.Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ  և պակաս)

21.Արտարգանդային հղիություն, ձվարանի ապոպլեքսիա

22.Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ

23.Միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց

 

  1. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների

Ցանկ

/մինչև 18 տարեկան  անձանց համար/

I. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող   հիվանդություններ և վիճակներ

1.Շոկային վիճակներ 2-րդ և ավելի աստիճանի

2.Կոմատոզ վիճակներ

3.Սուր շնչական անբավարարություն  2-րդ աստիճանի և բարձր (P02-50մմ սնդ.սյուն և պակաս կամ Hb-ի հագեցվածությունը թթվածնով 80% և պակաս)

4.Ասֆիքսիա

5.Սրտի կանգ

6.Ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով

7. Անուրիա

8. Շնչառության կանգ

9. Էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց,  դեղորայքային և քիմիական նյութերով  թունավորումներ)

10.Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/

 

II. Անհետաձգելի  բժշկական օգնություն պահանջող վիճակներ և հիվանդություններ մինչև 18 տարեկան  անձանց համար

1.Սուր սրտային և/կամ անոթային անբավարարություն

2.Սուր երիկամային անբավարարություն

3.Շնչական անբավարարություն 1-ին և 2-րդ աստիճանի

4.Հիպերտոնիկ կրիզ

5.Ցնցումային համախտանիշ

6.Ասթմատիկ վիճակ

7.Կվինկեի այտուց

8.Սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ)

9.Սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ)

10. Սրտի կապույտ բնածին արատ, խոր հիպոքսեմիայով (80% և ցածր)

11. Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (կոլագենոզներ), ակտիվ փուլում

12.Սուր  արթրիտներ և խրոնիկական արթրիտների սրացում

13.Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և ցածր կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ  և պակաս)

14.Սուր մենինգիտներ, էնցեֆալիտներ, միելիտներ

15.Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով

16.Սուր պարապրոկտիտ

17.Երիկամային խիթ

18.Սուր փոշտ (ամորձու ոլորում, ամորձու հավելման ոլորում, էպիդիդիմօրխիտ ամորձու հավելման հիդատիդի մեռուկացում)

19.Պրեկոմատոզ և կրիզային վիճակներ (պայմանավորված հորմոնալ անբավարարությամբ

20.Սուր գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ

21.Ցանցաթաղանթի անոթների սուր անանցանելիություն, ներակնային արյունազեղումներ

22.Ակնագնդի և հավելվածների վնասվածքներ, ակնագնդի ամբողջականությունը  խախտող վիճակներ

23.Ներակնակապիճային բարդություններ /ցելյուլիտ/

24.Սուր մաստոիդիտ, անտրիտ

25.Կոխլեար – վեստիբուլյար ֆունկցիայի սուր խանգարում

26.Սուր մեդիաստենիտ

27.Շնչափողի, կերակրափողի սուր ստենոզներ

28.Թրոմբոզներ, էմբոլիաներ

29.Մեխանիկական դեղնուկ

30.Օտար մարմին՝ տարբեր տեղակայման

31.Ոսկրերի կոտրվածքներ՝ բեկորների տեղաշարժով

32.Վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ

33.Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) արյունահոսություններ, տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման/ДВСհամախտանիշ)

34.Երկարատև ճնշման (Կրաշ) համախտանիշ

35.Հրազենային և թափածակող վնասվածքներ

36.Նյարդերի, ջլերի  և հոդերի բաց վնասվածքներ

37.Գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղի) վնասվածքներ

38.Օրգանի կամ հյուսվածքի գանգրենա

39.Ներքին օրգանների աբսցեսներ

40.Խոռոչավոր օրգանների թափածակում

41.Էխինոկոկոզ՝ բարդացած աբսցեսով կամ պատռվածքով

42.Սուր որովայն` սուր պանկրեատիտ, սուր ապենդիցիտ, պերիտոնիտ

43.Աղիների սուր անանցանելիություն

44.Օղակված ճողվածք

45.Լորձաթաղանթի ջերմային և քիմիական այրվածքներ

46.Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ

I, II աստճան՝ մարմնի 20 տոկոս մակերեսով և ավելի

II  աստիճան՝ մարմնի 5 տոկոս մակերեսով և ավելի

III, IV աստիճան՝ մարմնի 0.5 տոկոս մակերեսով և ավելի

47.Ցրտահարություն՝ I, II, III աստիճանի

48.Պարբերական հիվանդության նոպա

49.Սուր սեպտիկ վիճակներ

50.Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր/ռեակցիաներ և բարդություններ/

51.Թոքաբորբ, առաջացած գրիպի վարակի հետևանքով /գործում է մինչև ՀՀ ԱՆ կողմից հատուկ սահմանված ժամկետը/

52.Յուվենիլ արյունահոսություններ

53.Ձվարանի  ապոպլեքսիա

54.Բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա

55.Արգանդային արյունահոսություններ տարբեր  էթիոլոգիաների  (արգանդի միոմա,  պոլիպ, պոլիպոզ,  արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պատերի վնասվածքներ)

56.Միոմատոզ հանգույցի, ձվարանի  ուռուցքների, ուռուցքանման և  թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի  պատռում, հանգույցի նեկրոզ,  ծնվող  ենթալորձային  միոմատոզ  հանգույց

57.Վերջույթների և դրանց սեգմենտների, առանճին օրգանների լրիվ և ոչ լրիվ

անդամահատումներ

3. Այլ  հիվանդություններ և վիճակներ

1. Հոգեշարժական գրգռված վիճակներ

2. Ցնորազառանցանքային սուր վիճակներ

3. Սուր աֆեկտիվ վիճակներ,փսիխոզներ

4. Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք

5. Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ

6. Օնկոհեմատոլոգիական հիվանդություններ/ ավշային և արյունաստեղծ

հյուսվածքների չարորակ նորագոյացություններ/

7. Հեմոֆիլիա

8. Ապլաստիկ անեմիա

9. Միելոդիսպլաստիկ համախտանիշ

 

4. Վարակիչ և սուր վարակիչ հիվանդություններ

1.  Ժանտախտ

2.  Տուլարեմիա

3.  Սիբիրախտ

4.  Դիֆթերիա

5.  Կապույտ հազ և հարկապույտ հազ

6.  Փայտացում

7.  Սուր պոլիոմիելիտ, թորշոմած սուր պարեզներ

8.  Կատաղություն

9.  Բծավոր տիֆ (էպիդեմիկ)

10. Մալարիա

11. ՄԻԱՎ/ ՁԻԱՀ

12. Թռչնագրիպ

13. H1N1

14. Հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր

15. Բոտուլիզմ

16. Քութեշ (բարդացած ձևերը)

17. Մենինգոկոկոյին վարակ

18. Առաջնային սուր մենինգիտներ

19. Այլ բակտերիային հիվանդություններ

20. Ջրծաղիկ (բարդացած ձևերը)

21. Կարմրուկ (բարդացած ձևերը)

22. Կարմրախտ (բարդացած ձևերը)

23. Սուր վիրուսային հեպատիտներ

24. Համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը)

25. Վարակային մոնոնուկլեոզ

26. Առաջնակի սուր բրուցեյլոզ

27. Գրիպ (ՀՀ ԱՆ կողմից համաճարակի  հայտարարման կամ բռնկումների     դեպքում)

28. Խոլերա

29. Որովայնային տիֆ և պարատիֆ

30. Այլ սալմոնելոզային վարակներ

31. Շիգելյոզ

32. Չճշտված ծագումաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային

հիվանդություններ

33. Տուբերկուլյոզի բոլոր ձևերը` այդ թվում հիվանդ և կոնտակտավոր երեխաների  առողջարանային բուժում

5. ՍՃՓ և մաշկային հիվանդություններ

1. Սիֆիլիսի բոլոր ձևերը

2. Միկրոսպորիա և տրիխոֆիթիա

3. Պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա

4.  Բշտային մաշկախտեր

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031