Լրահոս
Օրվա լրահոսը

Կդասախոսեն Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գտնվող ուսանողին

Հուլիս 23,2012 14:56

 Արդեն 15 տարի գործող Մովսես Խորենացու անվան համալսարանում, ինչպես այլ մասնավոր բուհերում, այս տարի գրանցվել է դիմորդների ցածր թվաքանակ: Քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսին:

«Դիմորդների քանակն ամեն տարի գերազանցում էր նախորդի արդյունքները, բայց, ինչպես գիտենք, 2011թ-ին հանրապետությունը շրջանավարտ չունեցավ: Այս տարվա դիմորդների ցածր թվաքանակը պայմանավորված է նրանով, որ ծնողների մեծամասնությունն իրազեկ չէր ընդունելության պայմաններից: Բանն այն է, որ մասնավոր եւ պետական բուհերի ընդունելության քննություններն ընթանում էին միասնական կարգով, իսկ մեր համալսարան դիմում էին այն ժամանակ, երբ ընդունելությունն արդեն սահմանվում էր հեռակա բաժնիների համար»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Մ. Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը:

Նա փաստեց, որ առկա ուսուցման գծով համալսարանում բավական թափուր տեղեր կան, փոխարենը` դիմորդների միջեւ բարձր մրցույթ է եղել հեռակա բաժինների մասնագիտությունների գծով: Ինչ վերաբերում է անվճար տեղերին, ռեկտորը փաստեց, որ կառավարության 2010 թ. որոշմամբ` հավատարմագրված ոչ պետական բուհերին հատկացվում են անվճար տեղեր. «Բայց մեր համալսարանին դեռեւս չեն հատկացրել: Փոխարենը բուհը բարձր միավորներով ընդունված դիմորդների համար կազմակերպվում է անվճար ուսուցում: Այդ կերպ մենք խրախուսում ենք գերազանց սովորողներին, քանի որ նրանք համալսարանի պատիվը բարձր են պահում: Բացի այդ, մեկ եւ կես տարի գերազանց սովորողները ստանում են ուսման վարձի 25 տոկոս զեղչ»:

Պարոն Աղաբաբյանը հավելեց, որ ուսման վարձի զեղչեր են ստանում նաեւ հաշմանդամները, զոհված ազատամարտիկների երեխաները եւ միակողմանի ծնողազուրկները. «Համալսարանի լավ առաջադիմությամբ ուսանողներից մեկն այժմ գտնվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, բայց մեր դասախոսները հունիսին, այնուհետեւ` հունվարին, դասախոսելու են նրան: Երիտասարդը, դասախոսների համոզմամբ, հրաշալի ուսանող է: Ճիշտ է, դասախոսներին տեղափոխելու խնդիր կա, բայց դա մեր առաքելությունն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031