Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Միասեռականները էկոլոգիական խնդիր էլ են առաջացնում»

Հուլիս 23,2012 14:50

 

Միասեռականներին բնապահպան Կարինե Դանիելյանը համարում է ոչ միայն բարոյական, այլեւ էկոլոգիական խնդիր: Այսօր «Հայելի» ակումբում նա մտավախություն հայտնեց, որ նրանց թիվը առաջիկա տարիներին հնարավոր է շեշտակի աճի.« Բնության երեւույթ է, որը նորմալ պայմաններում կարող է լինել 4 տոկոսի սահմաններում, բայց եթե դա ներկայացվում է որպես առաջադեմ մոտեցում կյանքում ու մարդու իրավունքների դրսեւորում` կարող է դառնալ 40 տոկոս»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե DIY ակումբի հրդեհումից հետո Ծոմակն ու իր մի քանի համախոհները հեռացել են Հայաստանից, տիկին Դանիելյանն ասաց, որ երեւույթը չպետք է դատապարտել ծեծելով, պատժելով, այլ հանդուրժողականության սահմաններւմ. «Եթե քաղաքակրթությունը գնում է ինքնաոչնչացման, թող իմ ազգն ամենահետամնացը լինի այս առումով : Ինձ համար ընդունելի չէ այն ակնհայտ քարոզը, որ գնում է ամենուրեք միասեռականության հարցում»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ բացատրեց, որ Ծոմակը մարմնավաճառ չէր ու նրա ակումբն էլ հատուկ միասեռականների համար չէր. «Հայաստանում դեռ շատերը կարծրատիպերով են ապրում: Այդ մարդկանց նկատմամբ պետք է լինի հանդուրժողականություն եւ հանդուրժել չի նշանակում սիրել, խնդիրն այն է, որ սեռական փոքրամասնությունները հաճախ մարդկանց կարծրատիպային մտածողության մեջ համարվում է անբարոյականություն ՝ առանց հաշվի առնելու, որ նրանք այդպես են ծնվում…»:

Պարոն Իշխանյանի տվյալներով, միասեռականների թիվը չի աճել, ինքնաբացահայտման դեպքերն են ավելացել. «Հետաքրքրվել եմ այդ հարցով, ուղղակի բացահայտման միտում կա, նրանք չեն վախենում այլեւս ասել, որ այդպիսին են: Եվ մեծամասամբ, նրանց շքերթները, որ լինում են տարբեր երկրներում, ինքնահաստատման համար են լինում, որ հանրությանը ցույց տան, որ իրենք գոյություն ունեն եւ այդպիսին են»:

Բնապահպանն էլ նկատեց, որ միասեռականները ոչ միայն բարոյական, այլեւ էկոլոգիական խնդիրներ են առաջացնում. «Նրանց չպետք է հանրայնացնել, այդ ախտը չպետք է Հայաստան մտցնել: Այդ մարդիկ այսպես ծնվել են, լավ մենք աչք ենք փակում, բայց ոչ թե գեյ պարադ ենք կազմակերպում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031