Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարան ընդունվողների ընդհանուր թվի 33 տոկոսը եղել են ԵՊՀ-ի դիմորդները

Հուլիս 23,2012 14:39

«Երեւանի պետական համալսարան դիմած 5411 դիմորդներից անվճար են անցել 382, իսկ վճարովի համակարգով ընդունվել է 3126 դիմորդ: 238 ուսանող մեկնելու է ծառայության, դրա համար էլ 560-ով ավելացվել են վճարովի տեղերը: Իրավագիտություն ու միջազգային հարաբերություններ բաժիններում չի եղել անվճար տեղ»,- այսօր «Զարկերակ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Իր խոսքով, այս տարի ընդունվողների ընդհանուր թվի 33 տոկոսը եղել են ԵՊՀ-ի դիմորդները:

Նա նաեւ նշեց, որ հուլիսի 15-20-ին տեղի է ունեցել թափուր` 104 տեղերի մասնագիտական ընդունելությունը. «Այս տարի թափուր տեղերը շատ են եղել՝ քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն, թարգմանչական գործ, աստվածաբանական եւ այլն»,- ասում է Գալստյանը:
Օգոստոսի 10-ից ԵՊՀ-ում կսկսվի հեռակա ուսուցման համակարգի ընդունելությունը: Դրան կարող են մասնակցել նրանք, ովքեր կտրվել են ընդունելության քննություններից: Սակայն դիմորդները կարող են պահպանել հին գնահատականը, բարձրացնելով այն:
Հաշմանդամների ուսուցման համար ԵՊՀ-ն փորձել է ստեղծել ամեն պայման. հավաստիացնում է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:
Իսկ ահա Երեւանի պետական բժշկական համալսարանն ամեն տարի ունենում է շուրջ 10-15 հաշմանդամ դիմորդ: ԵՊԲՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար` Կոստանտին Մանուկյանի համոզմամբ, վերջին մեկ տասնամյակի տվյալները փոփոխության չեն ենթարկվել: Խոսելով այս տարվա դիմորդների թվի մասին, նա նշեց` նրանց թիվը ավելացել է մոտավորապես հարյուրով. «Դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 1125 մարդ: Մրցույթի արդյունքում ընդունվել են 869 դիմորդ, իսկ անվճար համակարգում կսովորեն 135 ուսանող»:
Այն, որ Բժշկական համալսարանը չի ունենում ընդունվողների պակաս , քարտուղարը բացատրում է մասնագիտությամբ. «Նրանք ովքեր ցանկանում են բժիշկ դառնալ, ընդունվում են մեզ մոտ»:
ԵՊԲՀ-ն նույնպես ունի քննություններից կտրված կամ համալսարան չընդունված դիմորդներ, սակայն, Մանուկյանի խոսքով, այնտեղ թափուր տեղեր չկան:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031