Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկատան աղջիկներին տանում են Թուրքիա

Հուլիս 23,2012 14:33

Գավառի մանկատան աղջիկ սաներին տանում են Թուրքիա. Aravot.am-ը այսօր նման ահազանգ ստացավ ընթերցողներից:

Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը մեզ հետ զրույցում չհերքեց լուրը: Նա հավելեց, որ մեկնողների խմբում ոչ միայն աղջիկներ, այլեւ տղաներ կան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու մանկատան ղեկավարության ներկայացուցիչներ: Նրա ասելով, «թուրքական» միջոցառումը հետեւյալ բնույթի է. «Դա, այսպես ասած, մշակութային միջոցառում է եւ հանգստանալու միջոցառում: Երեւի մի 10 օրով է, ժամկետները դեռ ճշտված չեն, մեկնելու են 12-ից բարձր տարիքի երեխաներ»:

Տնօրենը խոստովանեց, որ լուրը լայն ռեզոնանս է ստացել, եղել են մարդիկ, որ 1-02 են զանգել ու անգամ ոստիկանությունից մարդիկ են եկել՝ մեկնող երեխաների տվյալներն ու ցուցակները ստուգելու: Նալբանդյանը վստահեցրեց, որ հրավերը Պոլսո պատրիարքարանից է, հայ-շվեդական մի կազմակերպության ֆինանսավորմամբ. «Ուղղակի ցինիզմը այն աստիճանի է հասել, որ ինչ ասես չեն ասում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ 30 երեխա շրջագայելու է Արեւմտյան Հայաստանում՝ Կարս, Անի, Սուրբ Խաչ եկեղեցի, Եղիշե Չարենցի տուն, մեր պապենական հողերը»:

Նա ասաց նաեւ, որ նախորդ տարիներին էլ Գավառի երեխաներին տարել են Գերմանիա, Հոլանդիա, ԱՄՆ, Ֆրանսիա: «Պատրիարքն է հրավիրել, մերժե՞նք հայոց պատրիարքին…Ի դեպ, բոլորը, այդ թվում մարզի ոստիկանությունը ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ այլ բան չեմ անի»:

Հավելենք, որ Պոլսո պատրիարք չկա, եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընտրվել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031