Վրաստանը, որպես տուրիստական երկիր, իրանցի զբոսաշրջիկների համար դառնում է ալտերնատիվ երկիր եւ հնարավոր է՝ 1-2 տարի հետո Հայաստանը կկորցնի Իրանից եկող զբոսաշրջիկների մեծ մասը, քանի որ մեր երկրում հյուրանոցների եւ այլ ծառայությունների գներն, ի տարբերություն հարեւան երկրի, բավականին թանկ են:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք մե՞ծ է այն իրանցիների թիվը, որոնք Հայաստան են գալիս`հիմնականում Վրաստան մեկնելու նպատակով, «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանն ասաց. «Նրանք, ովքեր գալիս են այստեղ, անպայման մի քանի օր փորձում են անցկացնել Վրաստանում, քանի որ այնտեղ ծով կա եւ բավականին հեշտացված է բոլոր գործընթացները` վիզաներն ու ծառայությունների գները: Վրաստանը լուրջ աշխատանք է տանում Իրանի տուրիստներին ներգրավելու ուղղությամբ: Մեր պետությունը ոչինչ չի անում իրանցիներին այստեղ բերելու համար, դա ինքնըստինքյան է կատարվում: Իրանցիներն այլընտրանք չունեն, եւ հանգստյան սեզոնին գալիս են Հայաստան»: Եվ որպեսզի իրանցի զբոսաշրջիկներին չկորցնեն, «Տաթեւ» ընկերությունն էլ ի շահ իրենց օգտագործում է Վրաստանի գործոնը. Իրանցիներին առաջարկվող փաթեթի մեջ ներառել են նաեւ 3-4 օր Վրաստանում ծովափնյա շրջագայություն: Պարոն Դավուդյանը ներկայացրեց նաեւ հայստանյան հյուրանոցների մի մեծ ցանկ, որոնցից ընդամենը 4-5 հյուրանոցներ են 3 աստղանի, մնացածը` 5 աստղանի են, որոնց գները «խռտնացնում» են իրանցիներին. «Մեկ օրը 220 դոլարից պակաս չէ Երեւանի հյուրանոցները, նույնիսիկ մինչեւ 250 դոլարի են հասնում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև