Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադիբեկյանի սոցհարցումները իրականությունից 20-25% շեղումներ են տալիս»

Հուլիս 23,2012 12:52

Այսօր «Փիփլմեթր» ակումբում «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը վերլուծելով Արցախում նախագահական ընտրությունները՝ ասաց, որ առաջին անգամ է, որ ընդդիմադիր թեկնածուն այդքան բարձր տոկոս է հավաքում՝ 32,5%. «Մինչ այդ սոցհարցումներ կատարվեցին, Ահարոն Ադիբեկյանը թվեր հրապարակեց, որն իրականությունից շատ հեռու էր, կանխատեսեց 75% Բակո Սահակյանին, բայց նա 66,7% հավաքեց: Վիտալի Բալասանյանի համար էլ շատ ցածր տոկոս էր կանխատեսել՝ 3-5%, բայց 32.5% հավաքեց, համոզվեցին, որ այս էլ որերորդ անգամ է՝ չեն իրականանում նրա կանխատեսումները: Նրա հարցումները չեն արտացոլում պատկերը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Ձեր ակնարկը ի՞նչ է նշանակում, որ Ահարոն Ադիբեկյանը պատվե՞ր է կատարում, թե՞ պարզապես մեթոդները, տեխնիկան ճիշտ չէ՝ նա պատասխանեց, որ դժվար է ասել՝ պատվեր է կատարում, թե չէ, բայց մի բան հաստատ է, որ նրա թվերը , կանխատեսումները չեն իրականանում. «Արդյունքի հետ ընդհանրապես կապ չունեցող թվեր է ասում: Ո՞նց կարող է սոցիոլոգիան այսքան մեծ տատանումներ ունենա: Ես, օրինակ, մինչեւ ընտրությունները մտածում էր, որ Վիտալի Բալասանյանը 3-40 % կստանա, բայց երբեք դա հրապարակային չէի ասում, որովհետեւ չափման միավոր չունեի, դա ասում էի ինտուիտիվ: Բաց ինքը կատարում է սոցհարցումներ, որոնք իրականությունից 20-25 տոկոս շեղումներ են տալիս»: Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախում վերջապես ընդդիմադիր դաշտ հնարավոր է ձեւավորվի. «Բնակչության 1/3-ը ընդդիմադիր հայացքներ ունի եւ դա շատ դրական զարգացում է Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի գործընթացի վրա որ ասենք շատ մեծ ազդեցություն է ունենալու, այդքան մեծ ադեցություն չի կարող ունենալ: Ադրբեջանը հա սպառնում էԱրցախին, որ պատերազմ է սկսելու, սա Ադրբեջանին մեծ հաշվով չի հետաքրքրում: Հետաքրքիր է Արցախի համար, բանակցային գործընթացքում չեմ կարծում, որ կարող է ինչ-որ փոփոխությունների բերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031